Նյուքասլը խոշոր առաջարկ է պատրաստում Ատլետիկոյի պաշտպանին ձեռք բերելու համար

Նյուքասլը խոշոր առաջարկ է պատրաստում Ատլետիկոյի պաշտպանին ձեռք բերելու համար

15/12/2021 - 14:31

«Նյուքասլը» լրջորեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին։

«Կաչաղակները» մտադիր են ամրապնդել պաշտպանության աջ եզը և դրա ամենահավանական թեկնածուն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Կիրան Տրիպիեն է։

Ինչպես տեղեկացնում է The Northern Echo-ն, «Նյուքասլը», անգլիացի ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել 30 և ավելի միլիոն եվրո, իսկ 31-ամյա պաշտպանի աշխատավարձը կազմելու է շաբաթակն 150 հազար եվրո։

Հատկանշական է, որ եթե «Նյուքասլին» հաջողվի իրականացնել այդ գործարքը, ապա Տրիպիեն կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Կիրան Տրիպեն Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի հանդես է եկել «Բարնլիի» և «Տոտենհեմի» կազմում։

Անգլիացի լատերալը, ընդհանուր առմամբ, ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 107 հանդիպում` դառնալով 2 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Տրիպիեն 2019 թ. պաշտպանում է «Ատլետիկոյի» գույները, որի կազմում անցկացրել է 83 հանդիպում և կատարել 11 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023