Երեկ՝ հունվարի 27-ին, կայացել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Շեֆիլդ Ուենսդեյ» – «Մանչեսթեր Սիթի» «Ռեդինգ»/«Քարդիֆ Սիթի» – «Շեֆիլդ Յունայթեդ» «Չելսի» – «Շրուսբերի Թաուն»/«Լիվերպուլ» «Վեսթ Բրոմվիչ» – «Նյուքասլ»/«Օքսֆորդ Յունայթեդ» «Լեսթեր» – «Բիրմինգհեմ»/«Քովենթրի» «Նորթհեմպտոն»/«Դերբի Քաունթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Սաութհեմպտոն»/«Տոտենհեմ» – «Նորվիչ» «Պորթսմութ» – «Արսենալ» 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 2-5-ը։
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ժամանել է Միլան, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Ինտեր»։ Միլանի օդանավակայանում դանիացի խաղացողին դիմավորել են բազմաթիվ լրագրոնղեր։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» ու «Տոտենհեմը» մի քանի օր առաջ վերջապես հասել են համաձայնության։ Խաղացողի տրանսֆերի դիմաց միլանյան ակումբը կվճարի 20 մլն եվրո, որն իր մեջ ներառում է […]
Ավելին
Անգլիայի գավաթի շրջանակում կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները։ Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը» հյուրընկալվել էր Չեմպիոնշիփի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բրենթֆորդին»՝ հաղթելով նվազագույն՝ 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 3-րդ րոպեին հեղինակեց Կելեչի Իհեանաչոն։ Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է անկայուն ելույթների շարքը։ Ժոզեի Մոուրինոյի սաներն այս անգամ չկարողացան հաղթել «Սաութհեմպտոնին»։ «Սենթ-Մերի» մարզադաշտում կայացած խաղում կողմերը բաժանվեցին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական «Բարսելոնան» նույնպես միացել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին և ցանկանում է 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ, դանիացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։ Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ «Տոտենհեմն» ու «Ինտերը» տրանսֆերի հարցում համաձայնության են հասել, իսկ խաղացողը ակումբի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը խոսել է ուելսցի խաղացողի վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու մասին․ «Նա աշխարհում լավագույններից մեկն է, ինչու՞ նա պիտի վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվի։ Դա պարզապես ծիծաղելի է։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, սակայն վարձակալությունն այս պահին տարօրինակ կթվա։ Բեյլը երջանիկ է Մադրիդում և հուսով եմ, որ նա […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 23-ին, կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի վերջին վերախաղարկումը։ Նշանակությամբ երրորդ՝ Լիգա առաջինը ներկայացնող «Տրանմեր Ռովերսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ ԱՊԼ-ի ներկայացուցիչ «Վոթֆորդի» նկատմամբ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 3։3 հաշիվը։ Այսպիսով, «Տրանմեր Ռովերսը» դարձավ 1/16 եզրափակչի վերջին մասնակիցը։ 1/16 եզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «ՔՊՌ» – «Շեֆիլդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ինտերն» ու «Տոտենհեմը» Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի հարցում վերջապես հասել են համաձայնության։ Միլանյան ակումբը դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 20 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև բոնուսները։ Աղբյուրի տեղեկություններով, կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ Էրիկսենը տարեկան կվաստակի 10 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մոտենում է ավարտին 24-րդ տուրը։ Երեկ կայացավ ևս երեք հանդիպում։ Լոնդոնի «Տոտենհեմը», որը վերջին անգամ հաղթանակ տոնել էր նախորդ տարվա դեկտեմբերին, վերջապես ուրախացրեց սեփական երկրպագուներին։ Ժոզե Մոուրինոյի սաները 2։1 հաշվով դժվարությամբ կոտրեցին հետնապահ «Նորվիչի» դիմադրությունը։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Դելե Ալին ու Հին Մին Սոնը, հյուրերի կազմից՝ Տեմո Պուկկին։ Այս […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է Հարի Քեյնին փոխարինող փնտրել, ով վնասվածքի պատճառով բացակայելու է երկար ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն վերջնական կողմնորոշվել է անգլիացի հարձակվողի փոխարինողի հարցում։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեին։ Աղբյուրի պնդմամբ գործարքը մոտ է կայացմանը, և ֆուտբոլիստն այսօր կամ վաղը մեկնելու […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմի» մի շարք խաղացողներ իրենց դժգոհությունն են արտահայտել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի մարզումներից։ The Sun-ի տեղեկություններով, «շնաձկների» խաղացողները պորտուգալացի մասնակգետի աշխատելաոճը համարում են հին և ձանձրալի։ Մարզիչը շեշտը դնում է երկար փոխանցումների վրա, իսկ խաղացողները դա համարում են այնպիսի մարտավարություն, որով հանդես են գալիս ցածր լիգաներում հանդես եկող թիմերը։ Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը «Տոտենհեմի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023