Այսօր` հունիսի 4-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանն ամփոփող հատուկ գալա միջոցառում, որի ընթացքում հայտնի դարձավ նաև առաջնության խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ավարտված առաջնությունում, անցկացրած 28 խաղում, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Իգոր Ակինֆև […]
Ավելին
Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 30-րդ տուրում, «Լոկոմոտիվը» 3:1 հաշվով հաղթեց «Տորպեդոյին»։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 50-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվն ու սկիզբ դրեց մոսկովյան ակումբի հաղթանակին։ Հավելենք, որ հայազգի ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նշենք, որ 24-ամյա պաշտպանը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում` […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «Հայերը` դրսում» խորագրի չորրորդ տեսանյութը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 10-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Ջոն Կորդոբային. վերջինս լուսատախտակին վառեց 2:0 հաշիվը։ Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 11 գոլային փոխանցում հեղինակ. նա առաջնության լավագույն ասիստենտն է։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, «ցլերի» կազմից հանդիպումը բաց կթողնի թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Սանկտ Պետերսբուրգ։ Նշվում է, որ «Կրասնոդարի» մարզաչական շտաբը որոշել է հանգիստ տալ Սպերցյանին` կապված ակումբի խիտ գրաֆիկի հետ։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ՌՊԼ-ի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպարտակի» դեմ։ Հանդիպումը պարզապես թրիլլերային ընթացք ստացավ, որն ավարտվեց մոսկովյան ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով իր թիմում լավագույններից մեկն էր դաշտում` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ խ22-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ջոն Կորդոբային։ Նշենք, որ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 26-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը խփեց առաջին գոլը։ Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես հայտնում է Metaratings-ը, մի շարք անվանի ակումբների սկաուտներ հետևել են հայազգի ֆուտբոլիստի խաղին։ Խոսքը Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգի», «Բորուսիա Մյոնխենգլադբախի» և «Բայեր Լևերկուզենի» մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` Սպերցյանը հայտնվել է նաև «Ինտերի» հետաքրքրությունների շրջանակում, սակայն «ներաձուրիները» 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Հանդիպման հերոս դարձավ սանկտպետերբուրգցիների հարձակվող Մալկոմը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Հատկապես տպավորիչ ստացվեց բրազիլացի վինգերի առաջին գնդակը, երբ 12-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Բարսելոնայի» կազմում ունեցած մրցելույթներով, […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Ախմատի» դեմ։ Հանդիպման 30-րդ րոպեին Իլզատ Ախմետովի ձեռնարկած հիանալի անցումից հետո «ցլերի» կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց 9-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023