Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ ավարտում է միջազգային կարիերան. «Ես 106 հանդիպում եմ անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում։ Եվս մեկն այլևս չի լինի։ Ես շատ կցանկանայի, որ արդյունքում լիներ 109 խաղ, որպեսզի ընդհանուր տիտղոսների հավաքածուում ավելանար նաև Եվրոպայի չեմպիոնությունը, և ես ամեն ինչ կտայի դրա համար։ Ես Եվրոյից հետո […]
Ավելին
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսի բուժզննումը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալում» 16 տարի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով կանցկացնի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում «ռոսոներիներն» ունենալու են 21-ամյա կիսապաշտպանին 25 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունք։ Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» 30-31 մլն եվրոյի դիմաց Դիասին հետ գնելու իրավունք է ունենալու։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» կարծես թե այլևս միակ թեկնածուն չէ, որը պատրաստ ու ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լիվերպուլը» հարցում է ուղարկել փարիզյան ակումբին` պարզելու համար, արդյո՞ք այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր կլինի գնել Մբապեին, թե ոչ։ Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործնականում որևէ ակումբ չի կարող իրականացնել […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Գարեթ Բեյլը, ով 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ վալիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։ Սկիրան այլ մանրամասներ չի հայտնում. միայն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2020-ի ավարտից հետո վերադառնալու է «արքայական» ակումբ, սակայն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեծ հարցազրույց է տվել El Transitor պարբերականին, որի ընթացքում խոսել է նաև Սուպերլիգայի գաղափարի մասին։ «Համաձայնություն կա կոնկրետ պարտավորությունների վերաբերյալ։ Սուպերլիգան շարունակում է իր գոյությունը։ Մեզ սպառնում են, որպեսզի պահեն իրենց դոմինանտ դիրքը, իսկ անգլիական ակումբներն ընկան այդ ազդեցության տակ։ Մենք սպասում ենք Լյուքսեմբուրգի դատարանի որոշմանը։ Անգլիական ակումբներն իրենք չեն […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 21-ամյա հարձակվողը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալ Սոսիեդադը» նրան կվաճառի միայն այն դեպքում, եթե նրա դիմաց որևէ ակումբ վճարի 70 մլն եվրո։ Հատկանշական է, որ Իսակի ապագային ցանկացած պահի կարող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռոմայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդցիների նախաձեռնությամբ երկու ակումբների ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են հավանական փոխանակման տարբերակը։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը ցանկանում է Սպինացոլային փոխանակել Բորխա Մայորալի հետ, ով 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Ռոմայի» կազմում։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 16-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սերխիո Ռամոսը հեռանում է «Ռեալ Մադրիդից»։ Այսօր` հունիսի 17-ին, 35-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի մամուլի ասուլիս է տվել. «Սա իմ կյանքի ամենածանր պահերից մեկն է։ «Ռեալին» ցտեսություն ասելու ժամանակն է։ Ես կցանկանայի հրաժեշտ տալ մեր մարզադաշտում` «Սանտիագո Բերնաբեուում»։ Շնորհակալ եմ «Ռեալին»։ Այս ամենը միշտ կմնա իմ սրտում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, Սերխիո Ռամոսը հեռանում է ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 17-ին կկայան ֆուտբոլիստի ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես էր գալիս 2005 թվականից և մինչ այս պահն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 671 խաղ` դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
1 131 132 133 134 135 223

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023