Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Այաքսին»: La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան թիմի կազմում հանդիպմանը կարող է մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այսօր մարզվել է ընդհանուր խմբում: Դուգլաս Կոստան ևս մարզվել է ընդհանուր խմբում, իսկ Էմրե Ջանը բացակայել է: «Այաքս» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին:
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում ապրիլի 10-ին «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Կատալոնական ակումբը ներկայացրել է հայտացուցակը: Նշվում է, որ Ուսման Դեմբելեն դեռևս չի ստացել բժշկական անձնակազմի լիովին թույլտվությունը, իսկ Ժան-Կլեր Տոդիբոն նախապես գրանցված չի եղել և չի կարող մասնակցել հանդիպմանը, պարզապես թիմի հետ մեկնելու է Մանչեսթեր: Հայտացուցակը՝ ստորև.
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի խաղացողների վնասվածքների մասին: «Ռոնալդուն աշխատում է, որ վերադառնա: Հուսով ենք՝ կհասցնի վերականգնվել մինչև «Այաքսի» հետ հանդիպումը, բայց դա դժվար կլինի անել: Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կկարողանա խաղալ: Կուադրադոն վաղուց աշխատում է, նրա՝ ընդհանուր խումբ վերադառնալը ժամանկի հարց է: Ինչ վերաբերում է Դիբալային, ապա դեռ ոչինչ […]
Ավելին
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող է դառնալու «Մանչեսթեր Սիթին»: ««Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի թիմային են «նայվում», քան «Բարսելոնան»: Այդ առումով նույնիսկ «Լիվերպուլն» է գերազանցում «Սիթիին»: Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, քանի որ նրանք այժմ, ըստ իս, լավագույն ֆուտբոլն են ցուցադրում»,- […]
Ավելին
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն գործ է բացել, որն առնչվում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պատճառն «Աթլետիկոյի» հետ խաղում գոլից հետո հայտնի ժեստն է: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում պորտուգալացուն: Որոշումը կայացվելու է մարտի 21-ին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նմանօրինակ ժեստի համար Սիմեոնեն պատժվել էր 20 հազար եվրոյով:
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի ամենահզոր ինտրիգների մասին. ինչպես Այաքսը, Յունայթեդն ու Յուվենտուսը անհավանկան comeback հորինեցին, ինչպես նրանց հաջողվեց 1/4 եզրափակիչ հասնել, որ ակումբն է գլխավոր ֆավորիտը եւ որը «աութսայդերը»։ Տեսանյութ ՉԼ-ի բոլոր թիմերի մասին. Բարսան, Յուվեն, Լիվերպուլն ու մնացածը։ Ստորեւ գրեք, թե ինչ ակնկալիքներ ունեք գալիք հանդիպումներից։
Ավելին
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը. «Այաքս» – «Յուվենտուս»«Լիվերպուլ» – «Պորտու»«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Կիսաեզրափակչում զույգերի հաղթողները կմրցեն հետևյալ ձևաչափով. «Տոտենհեմ»/«Մանչեսթեր Սիթի» – «Այաքս»/«Յուվենտուս»«Բարսելոնա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»/«Պորտու» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 9/10-ին և 16/17-ին:
Ավելին
Նյոնում կայանում է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել են հետևյալ թիմերը. «Այաքս»«Բարսելոնա»«Լիվերպուլ»«Մանչեսթեր Սիթի»«Մանչեսթեր Յունայթեդ»«Յուվենտուս»«Տոտենհեմ»«Պորտու» Վիճակահանության ուղիղ հեռարձակումը՝ ստորև,
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 երզփակչի «Բարսելոնա»-«Լիոն» պատասխան հանդիպումից (5:1) հետո Մեսսին ներկայացել է հետխաղյա բրիֆինգի: Աչքի է ընկել արգենտինացու գլխարկը, որին պատկերված է Mickey Mouse-ը: Մեսսին իր խոսքում ասել է. «Կարծում եմ՝ առաջին խաղակեսի ընթացքում լավ աշխատանք կատարեցինք: Նախքան գոլը մի քանի իրավիճակներում մենք շտապում էինք: Այնուգետև ավելի առաջ գնացինք, գնդակն արագ էինք տեղաշարժում, ինչի շնորհիվ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացան վերջին 2 հանդիպումները: «Բավարիան» հյուրընկալել էր «Լիվերպուլին». անգլիական թիմը հաղթեց 3:1 հաշվով. 26-րդ րոպեին Մանեն բացել է հաշիվը, իսկ 39-ին Մատիպը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 69-րդ րոպեին Վան Դեյկը խփել է հաղթական գոլը, իսկ խաղավարտից 6 րոպե առաջ Մանեն դուբլ ձևակերպել: Առաջին խաղն ավարտվել էր […]
Ավելին
1 215 216 217 218

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023