#FootGoal-ի հերթական թողարկումը նվիրված է Չեմպիոնների լիգայի եզրափակչին. «Մանչեսթե՞ր Սիթի» թե՞«Չելսի». ո՞վ կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում ուղեգիր նվաճելու փաստը․ «Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հայտնվելը ֆինանսական ազդեցություն ունի, բայց մեր համար կարևոր է նաև մարզական գործոնը։ ՉԼ գոտում հայտնվելը և եվրոպայի ուժեղագույն ակումբների հետ մրցակցությունը ստիպում է նոր մակարդակի հասնել․ սա ավելի մեծ փորձություն է։ Շնորհիվ այս առաջխաղացման՝ ոչ միայն ֆինանսական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Մասիմիլիանո Ալեգրին կրկին կգլխավորի «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 53-ամյա մասնագետի հետ համաձայնության է հասել այն բանից հետո, երբ կողմերն օրեր առաջ սկսել են կրկին բանակցել։ Ռոմանոն գրում է, որ Ալեգրին սույն թվականի մարտից ի վեր մշտապես բանակցել է «Ռեալի» հետ՝ լինելով ուղիղ կապի մեջ մադրիդյան ակումբի հետ։ […]
Ավելին
«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բելը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո «արքայական» ակումբի վինգեր Էդեն Ազարի պահվածքին։ Ազարը խաղից հետո, որի շրջանակում, ի դեպ, մադրիդյան ակումբը 0։2 հաշվով պարտվեց և լքեց պայքարը, բավական ուրախ տրամադրությամբ շփվում էր նախկին խաղընկերների հետ, ինչը չվրիպեց միջազգային մեդիայի ու հատկապես «արքայական» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացան վերջին՝ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայացան միաժամանակ։ Հատկապես թեժ ստացվեցին Չեմպիոնների լիգայի վերջին երկու ուղեգրերի համար մղվող պայքարը։ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց մրցաշարային ոչ մի մոտիվացիա չհետապնդող «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում լոնդոնյան ակումբն ուներ թե՛ տարածքային և թե՛ խաղային առավելություն, սակայն Թոմաս Տուխելի սաներին չհաջողվեց առաջ անցնել հաշվի […]
Ավելին
Իսպանական հսկան անհաջող մրցաշրջանից հետո («Բարսան» նվաճել է միայն Իսպանիայի Արքայական գավաթը) որոշել է ազատվել «ավելորդ» ֆուտբոլիստներից՝ կատարելով լուրջ փոփոխություններ կազմի հետ։ «Մենք նվաճեցինք Արքայական գավաթը, բայց շատ շուտ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունը անհասկանալի կերպով տանուլ տվեցինք։ Հաջորդ շաբաթվանից սկսած դուք կիմանաք մի շարք որոշումների մասին։ Մենք այդ որոշումները կմեկնաբանենք։ Մենք տքնաջան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն, Նաթանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 66 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում «Չելսիի» ֆուտբոլիստներն ունեին հսկայական առավելություն, գնդակի տիրում էին ժամանակի 64%-ը, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեցին 11 հարված, որոնցից 3-ը՝ դիպում, ստեղծեցին բազում գոլային պահեր և նույնիսկ երկու անգամ գրավեցին Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը, սակայն երկու անգամ […]
Ավելին
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի «Գամլա Ուլևի» մարզադաշտում կայացավ կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։ Խաղի հաշիվը բացվեց արդեն հանդիպման 33-րդ վայրկյանին, երբ «ազնվականների» կամից ինքնագոլի հեղինակ դարձավ Մելանի Լոյպլցը։ Դրանից հետո գնդակները հերթով սկսեցի հայտնվել լոնդոդնյան ակումբի դարպասը, և նախքան ընդմիջման գնալը «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհիները ևս 3 գնդակ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023