Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Լոս կոլչոներոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական անգամ աչքի ընկան Մարկոս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը և Ռոբին Լե Նորմանը։ Հյուրերի գոլերը խփեցին Պեդրո Պոռոն ու Դոմինիկ Սոլանկեն։ Հանդիպման հակահերոսը «Տոտնհեմի» դարպասապահ Անտոնին Կինսկին էր։ Չեխ ֆուտբոլիստը, որը նորամուտն էր նշում Չեմպիոնների լիգայում, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։ Մյունխենյան գրանդից հիասքանչ հանդիպում անցկացրեց Մայքլ Օլիսեն` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։ Ֆրանսիացի վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 37 խաղում խփել է 15 գոլ, կատարել 26 ասիստ։ Մյունխենյան գրանդից աչքի ընկան նաև Յոսիպ Ստանիշիչը, Սերժ Գնաբրին, Նիկոլաս Ջեքսոնն ու Ջամալ Մուսիալան։ Տանտերերի հեղինակության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Սեյնթ Ջեյսմ Պարկ» ստադիոնում մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Նյուքասլի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Կաչաղակներից» հաշիվը 86-րդ րոպեին բացեց Հարվի Բարսնը, իսկ «բլաուգրանայի» պատասխան գոլը 90+6-ին 11-մետրանոցից խփեց Լամին Յամալը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտին 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Տոտենհեմի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո իսպանական գրանդը հաղթում է 4:1 հաշվով։ «Լոս կոլչոներոսից» մեկական գոլ խփել են Մարկոս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը, Խուլիան Ալվարեսն ու Ռոբին Լե Նորմանը։ Լոնդոնյան ակումբից աչքի է ընկել Պեդրո Պոռոն։ «Տոտենհեմի» դարպասապահ Անտոնին Կինսկիի համար հանդիպման մեկնարկը մղձավանջային է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Ստամբուլում 0:1 հաշվով պարտվեց «Գալաթասարային»։ Օկան Բուրուկի գլխավորած թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Մարիո Լեմինան։ Մերսիսայդյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է պարտվում Թուրքիայի չեմպիոնին։ «Գալաթասարայը» անվանի մրցակցին սեփական դաշտում նույն` 1:0 հաշվով հաղթել էր նաև մրցաշարի Լիգայի փուլի երկրորդ տուրում։ Առհասարակ, «Լիվերպուլը» Ստամբուլում երբեք չի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Ստամբուլում հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. View this post on Instagram A post shared by Galatasaray (@galatasaray) View this post on Instagram A post shared by Liverpool Football Club (@liverpoolfc)
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը լիարժեք չի ապաքինվել ծնկի վնասվածքից ու պատրաստ չէ օգնել իր թիմին։ «Արքայական» ակումբի բուժանձնակազմը կանի ամեն ինչ, որպեսզի պատասխան խաղից առաջ 27-ամյա հարձակվողը շարք վերադառնա։ Դրան զուգահեռ, «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Գալաթասարայ» – «Լիվերպուլ»` 10.03, 21:45 Գլխավոր մրցավար – Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)։ Եզրային մրցավարներ – Անխել Նևադո, Գվադելուպե Պորաս Այուսո (երկուսն էլ` Իսպանիա)։ Տեսաօգնականներ – Գիլերմո Կուադրա Ֆեռնանդես, Վալենտին Գոմես (երկուսն էլ` Իսպանիա)։ Չորրորդ մրցավար – Խուան Մարտինես Մունուեռա (Իսպանիա)։ «Նյուքասլ» – […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը։ Առաջին հանդիպումներ Պատասխան հանդիպումներ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը Չեմպիոնների լիգայում ռեկորդ կգրանցի, հայտնում է Opta-ն։ Ակումբներն ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ-ում կմրցեն 5-րդ տարին անընդմեջ։ Դեռ ոչ մի դիմակայություն Չեմպիոնների լիգայի վճորոշ փուլերում այդքան հաճախ չի կայացել։ 2022թ. ակումբները հանդիպել են կիսաեզրափակիչում. պայքարը շարունակել է «Ռեալը»` հաղթելով ընդհանուր 6:5 (3:4, 3:1) հաշվով։ 2023-ին գրանդները կրկին բախվել են կիսաեզրափակիչում. «քաղաքաբնակները» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026