Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Տրաբզոնսպորի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Բետիսի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրային։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «Տրաբզոնսպորը» գործարքի դիմաց անդալուսալան ակումբին վճարել է 1,25 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 31-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում հանդես էր գալիս 2018 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսի միջնամասում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակներով։ Նախ 76-րդ րոպեին «բլաուգրանային» առաջ մղեց Անսու Ֆաթին, ապա 79-րդ րոպեին «Բետիսի» կազմից աչքի ընկավ Մարկ Բարտրան` գրավելով նախկին թիմի դարպասը։ Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022