Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։ Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է՝ Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու պատճառով։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ երկու անձ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվինգ Կարին Տեխերը, ներկայացել են որպես Դիալոյի ծնողներ և դիմում են ներկայացրել՝ վերամիավորելու իրենց ընտանիքը։ Նրանք ներկայացրել են կեղծ փաստաթղթեր, որոնք, իբրև թե, ապացուցել են […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի գավաթի թվիթերյան էջից, կայացել է FA Cup-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Սաութհեմպտոն» «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսի» – «Շեֆիլդ Յունայթեդ» Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումերը կկայանան մարտի 20-ին և 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» դիտարկում է կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի հավանական վաճառքի տարբերակներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Սերուցքայինները» պատրաստ են վաճառել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները, եթե նրա համար առաջարկեն 50 մլն եվրոյից ոչ պակաս գումար։ Հայտնի է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով առավելապես հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Չելսին», իսկ ավելի վաղ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվածություն են ցուցաբերել […]
Ավելին
«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիան» պատրաստ է վճարել ֆրանսիացի պաշտպանի հրաժարագինը, քանի որ Ուպամեկանոն համարվում է մյունխենյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը։ 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Չելսին» և «Լիվերպուլը», […]
Ավելին
Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում հունվարի 28-փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածի լավագույն ճանաչվեց «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Այժմ կներկայացնենք փետրվարի 3-10-ն ընկած ժամանահատվածում խփված թոփ-10 գոլերը, որոնց լավագույնին պարզելու համար, ինչպես միշտ, Telegram-ում անցկացվելու է քվեարկություն։ Interfootball-ի Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Ըստ Interfootball-ի՝ անցնող շաբաթվա […]
Ավելին
«Ռեալի» կենտրոնական պաշտպան, թիմի ագավ Սերխիո Ռամոսն առավել քան երբևէ մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հղում կատարելով Cope-ին, իսպանացի պաշտպանը, ում պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայամանագիրը և մտադիր է հեռանալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա պաշտպանը «արքայական» ակումբի ներկայացուցիչներին նույնիսկ […]
Ավելին
Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, մանկունյական ակումբն Անգլիայի գավաթի շրջանակում անցկացրած վերջին 9 խաղերում էլ հաղթել է՝ կրկնելով ակումբի 109 տարվա վաղեմության ռեկորդը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» 1908-1912 թթ․ Անգլիայի գավաթի շրջանակում նույնպես տարել են 9 անընդմեջ […]
Ավելին
Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ուժերը չափեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից տանտերեը խաղի ղեկը վերցրին իրենց ձեռք՝ մրցակցին գրեթե թողնելով առանց գնդակի։ Բավական է նշել, որ ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում 69% գնդակին տիրում էին «կարմիր սատանաները» և «Վեսթ Հեմի» դարպասի ուղղությամբ կատարեցին 8 հարված՝ մրցակցի […]
Ավելին
Փետրվարի 18-ին կկայանան Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները։ Մի շարք երկրների կորոնավիրուսային քաղաքականության պատճառով փոխվում են մրցաշարի որոշ հանդիպումների անցկացման վայրերը։ Նշված երկրների ցանկում են հատկապես Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, որոնց հետ բազմաթիվ երկրներ չունեն ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հաղորդակցություններ։ Արդեն տեղափոխվել են «Բենֆիկա» – «Արսենալ», «Ռեալ Սոսիեդադ» – «Մանչեսթեր Յունայթեդ», […]
Ավելին
1 52 53 54 55 56 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023