Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» կենտրանական պաշտպան Վարազդատ Հարոյանի ընտանիքում համալրում կա։ 28-ամյա պաշտպանը երկրորդ անգամ հայր է դարձել․ նրա կինը դուստր է լույս աշխարհ բերել։ Այդ մասին հայ պաշտպանը տեղեկացրել է իր Instagram-ի օգտահաշվում, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Facebook-ի էջը։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում մեր տղաների մոտ ոչինչ չէր ստացվում գրոհներում միտք չկար, իներտ էին խաղադաշտում, սակայն նույնիսկ այդպիսի խաղով մերոնք ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։ 43-րդ րոպեին հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը։ Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ավելի վստահ տեսք ունեին, […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում է Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 65-րդ րոպեին մեր հավաքականի հերթական գրոհներից մեկը երկրորդ տեմպը ստացավ, ինչից հետո մեր հավաքականի նորեկներից Վբեյմար Անգուլոն հեռահար հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում է Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 43-րդ րոպեին Արշակ Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը ձախ ոտքի հիանալի հարվածից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այտեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականը, որը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հանդիպումը շատ վատ մեկնարկեց մեր տղաների համար։ 5-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խառը իրավիճակում խախտում թույլ տվեց՝ արմուկով հարվածելով մրցակիցներից մեկին։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Էգզիյան Ալիոսկին։ Բաց թողած գոլից հետո մեր […]
Ավելին
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Հայստանի ազգային հավաքականն իր պայքարն է սկսում Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում՝ Սկոպիեում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարեբակով՝ այստեղ։ Հավաքականները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Օգոստոսի 31-ին Երևան են ժամանել Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Դավիթ Յուրչենկոն, Խորեն Բայրամյանը, ինչպես նաև Արշակ Կորյանը։ «Հայաստանի ազգային ճակատ» երկրպագուների խմբավորման անդամները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում և ավելի քան 7 ժամ սպասելուց հետո դիմավորել են մեր հավաքականի նորեկներին։
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» չկարողացավ կոտրել «Տարազի» դիմադրությունը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ «Աստանայի» կազմում միակ գնդակը 4-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ 26-ամյա հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր 2-րդ գնդակը։ Հավելենք, որ «Աստանան» անցկացրած 6 խաղերից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Հոֆֆենհայմի» վինգեր Սարգիս Ադամյանը գրեթե 7 ամիս անց վերադարձել է խաղադաշտ։ «Հոֆֆենհայմն» այսօր՝ օգոստոսի 29-ին, ընկերական հանդիպում է անցկացրել «Մայնցի» դեմ՝ հաղթելով 2։1 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը եղել է իր թիմի պահեստայինների նստարանին և փոխարինման է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին։ Կողմերն այս պահին երկրորդ ընկերական հանդիպում են անցկացնում։ Ադամյանը կրկին մնացել է […]
Ավելին
1 80 81 82 83 84 97

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023