Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականը, քվեարկության արդյունքներով, արդեն համալրել է «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մայիսի 31-ին էլ հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշրջանի լավագույն աջ պաշտպանին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» ընդունեց «Ատլետիկո Մադրիդին»։ Անդալուսական ակումբն արդեն 8-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը։ «Սևիլիան» վաստակել էր 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Լուկաս Օկամպոսի կատարած հարվածից հետո «Ատլետիկոյին» փրկեց Յան Օբլակը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Խուլիեն Լոպետեգիի թիմը շատ ավելի լավ տեսք […]
Ավելին
FIFA վիդեոխաղի Instagram-ի պաշտոնական օգտահաշվում «Սևիլիայի» եզրային պաշտպան Խեսուս Նավասին շփոթել են ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ։ Կանադական EA Sports ընկերությունը, որն էլ արտադրում է FIFA վիդեոխաղը, Instagram-ի պաշտոնական օգտահաշվի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ Խեսուս Նավասն է՝ Կեյլոր Նավասի քարտով։ Հավելենք, որ EA Sports-ի սոցցանցերի պատասխանատուններն արագ նկատել են վրիպումը՝ հեռացնելով այն համացանցից։
Ավելին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի հանդիպումներին։ «Կարմիր ֆուրիան» սեպտեմբերի 3-ին հյուրընկալվելու է Գերմանիային, իսկ ամսի 6-ին սեփական հարկի տակ մրցելու է Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), […]
Ավելին
Երեկ՝ հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան, Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» ֆանտաստիկ դրամատիկ պայքարում առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։ Խաղի իսկական հերոս դարձավ անդալուսական ակումբի արգենտինացի հարձակվող Լուկաս Օկամպոսը, ով նախ 56-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ հանդիպման 96-րդ րոպեից ստիպված եղավ՝ փոխարինել դարպասապահ Տոմաշ Վացլիկին։ Չեխ դարպասապահը խաղի ամենավերջում վնասվածք ստացավ, իսկ «Սևիլիայի» մարզիչ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor