Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային» Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 52-րդ ու 59-րդ րոպեներին, հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան երկու անգամ 11-մետրանոց նշանակեց «Օսասունայի» դարպասին։ Գնդակին երկու անգամ մոտեցավ Կարիմ Բենզեման, սակայն երկու դեպքում էլ տանտերերին փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպումը բավական բուռն մեկնարկեց, ու կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 12-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Դավիդ Ալաբան, ապա հաջորդ իսկ գրոհին` 13-րդ րոպեին, պամպլոնացիների պատասխան գոլը խփեց Անտե Բուդիմիրը։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը` 45+1-րդ րոպեին, Մարկո Ասենսիոն կրկին առաջ մղեց Կառլո Անչելոտիի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է մրցաշրջանի վերջնամասում ակումբի նպատակների մասին. «Իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ մենք սպասում էինք, սակայն եթե կա հնարավորություն, ապա կա նաև հույս։ Մենք պետք է պայքարենք առաջիկա յոթ եզրափակիչներում, որպեսզի հասնենք վերջնական լավագույն արդյունքին։ «Բարսան» պետք է չհանձնվի, սակայն Լա լիգան հաղթելը շատ բարդ կլինի։ Մենք պետք է մտածենք, որ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Դեղին սուզանավը» բավական վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Արնո Դանժուման։ Նշենք, որ հոլանդացի հարձավողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Կադիսից»։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, կատալոնական ակումբը վերջին 19 տարվա ընթացքում առաջին անգամ սեփական հարկի տակ կրել է երկու անընդմեջ պարտություն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «բլաուգրանան» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը վերածել գոլի ու հաղթանակ կորզել. 48-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Պերեսը։ «Բարսելոնան» էլ, ունենալով խաղային ու տարածքային առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից։ Հանդիպման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Կադիսի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի երկրպագուների ակտիվ խմբավորումներից «La Grada de Animación»-ը պատրաստվում է բոյկոտել այդ հանդիպումը և չայցելել «Նոու Կամպ» մարզադաշտ` կապված Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Այնտրախտի» դեմ կայացած խաղի (2:3) ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Հայտնի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստների ուրախությանը չափ ու սահման չկար, ովքեր «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտի հանդերձարանում տոնել են իրենց հաջողությունը։ «Սերուցքայինների» պաշտպան Դավիդ Ալաբայի մոտ կարծես ավանդույթ է դարձել թիմի հաջողությունը տոնել` գլխավերևում աթոռ վեր պարզած, ով «Սևիլիայի» դեմ խաղից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Շատ կարևոր հաղթանակ էր։ Երկրորդ խաղակեսում ստիպված էինք ստեղծված իրավիճակին հրատապ արձագանք տալ, ինչի արդյունքում ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց վարպետությունն ու նվիրվածությունը։ Այս թիմն ունակ է յուրահատուկ […]
Ավելին
1 81 82 83 84 85 175

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023