Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական լայքը, Պրեմիեր լիգան, Չեմպիոնշիփը, Առաջին Լիգան, ինչպես նաև Երկրորդ Լիգան կորոնավիրուսի տարածման պատճառով, դադարեցվել են։ Նախատեսվում է, որ մրցաշարերը կվերսկսվեն ապրիլի 4-ից։ Ավելի վաղ արդեն դադարեցվել են Ա սերիան, Լա լիգան, Լիգա 1-ը, ՄԼՍ-ը, Լիբերտադորեսի գավաթը, ավստրիական Բունդեսլիգան, Շվեյցարիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի լիգան, ինչպես նաև քննարկվում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒեՖԱ-ի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացվել հետաձգել հաջորդ շաբաթ կայանալիք եվրագավաթային բոլոր հանդիպումները։ Հետաձգվել են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ», «Բավարիա» – «Չելսի», «Բարսելոնա» – «Նապոլի», «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումները, ինչպես նաև հետաձգվել են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր պատասխան հանդիպումները։ Հետաձգվել են նաև ՉԼ-ի և ԵԼ-ի 1/4 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, առաջնությունը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազագույնը երկու շաբաթով դադարեցվել է։ Խոսքը վերաբերում է միայն առաջիկա երկու տուրերին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Ռեալի» թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային ակումբների խաղացողներն 15-օրյա կարանտին է նշանակվել։ Պատճառը «Ռեալի» բասկետբոլային ակումբի խաղացողներից մեկի կորոնավիրուսի դրական պատասխանն է։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալի» խաղացողները 15 օր կանցկացնեն կարանտինում։ LaSexta-ի փոխանցմամբ, «Ռեալի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի կորոնավիրուսի հանձնած թեստը տվել է դրական պատասխան։ «Արքայական» ակումբն արդեն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։ Նշվում է, որ կարանտինը վերաբերվում է ինչպես բակսետբոլային, այնպես էլ ֆուտբոլիային ակումբին։ «Ռեալն» այսօր կայանալիք մարզումն արդեն չեղարկել է։ Հատկանշանական […]
Ավելին
Լա լիգան պաշտոնապես հայտարարել է, որ իսպանական Պրեմիերայի և Սեգունդայի հաջորդ երկու տուրերը կորոնավիրուսի տարածման պատճառով կանցկացվեն առանց հանդիսականների։ Այս մասին փոխանցում է AS-ը։ Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել Առողջապահության նախարարության զեկույցից և հորդորից հետո։ Պլանավորված է, որ առայժմ միայն առաջիկա երկու տուրերի խաղերն են անցկացվելու առանց հանդիսականների, սակայն իրավիճակից ելնելով, հիվանդության դեմ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով․ «Չափազանց վատ հանդիպում անցկացրինք։ Ո՛չ առաջին խաղակեսում, ո՛չ երկրորդ խաղակեսում մենք չէինք հասցնում մրցակցի հետևից՝ թույլ տալով շատ սխալներ։ Երբ հանդես չես գալիս քո մակարդակին համապատասխան, ամեն ինչ բարդանում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին խաղի շրջանակում գրանցվեց այս խաղային շաբաթվա ամենամեծ անակնկալը։ Առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Առաջին խաղակեսում «Բետիսն» ավելի լավ տեսք ուներ, և տանտերերի գրոհներն ավելի վտանգավոր էին։ 27-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռաֆայել Վարանից գնդակն անդրադարձավ դեպի Մարկ Բարտրան, սակայն իսպանացի պաշտպանի հարվածը 3-4 մետրից բարձր ստացվեց։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Ռեալը» կհյուրընկալվի «Բետիսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան»1։0 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին խփել է Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, այդ գոլը թոփ-5 առաջնությունների շրջանակում դարձել է արգենտինացի հարձակվողի 438-րդ գոլը։ Թոփ-5 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Մեսսին շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, ում հաշվին գրանցվել է 437 գնդակ։ Մեսսին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման 42-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին կոպիտ խաղի համար զգուշացվեց դեղին քարտով։ Այդ դեղին քարտը վերջին երեք խաղերում դարձել է Մեսսիի երրորդ անընդմեջ զգուշացումը, ինչը անձնական հակառեկորդ է։ Մեսսին զգուշացվել է Չեմպիոնների լիգայի «Նապոլիի», Լա լիգայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025