Լա լիգան ունի նոր միանձնյա առաջատար?

Լա լիգան ունի նոր միանձնյա առաջատար?

29/06/2020 - 01:58

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվել էր առաջնության հետնապահ «Էսպանյոլին»՝ դժվար պայքարում հաղթելով 0։1 հաշվով։

«Ռեալը» ակնհայտորեն շեշտը դրել էր ուժեր խնայելու և նվազագույն ուժերով հաղթանակ տանելու վրա, սակայն կարող էր պատժվել, եթե «Էսպանյոլի» կարգը իրեն ներեր։ Զինեդին Զիդանի խաղում էլ նկատվում էր հոգնածություն, քանի որ հեշտ չէ ամեն երեք օրը մեկ հանդիպում անցկացնել։ «Ռեալը» որոշ դրվագներում թերանում էր նաև փոխանցումների հարցում՝ կատարելով անհասցե փոխանցումներ։

Ամեն դեպքում, «Ռեալը» առաջին խաղակակեսի վերջնամասում ակտիվացավ՝ խփելով այդքան անհրաժեշտ գոլը։ Նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, «Ռեալը» գեղեցիկ գրոհ անցկացրեց, ինչի արդյունքում Կարիմ Բենզեման կրնկով ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց Կազեմիրոյին, ով էլ մոտ տարածությունից խփեց հանդիման միակ գնդակը։

Այսպսիով, այս արդյունքի շնորհիվ «Ռեալը» վաստակեց 71 միավոր ՝ դառնալով առաջնության միանձնյա առաջատարը։ «Արքայական» ակումբը օգտվեց «Բարսելոնայի» սայթաքումից և երկու միավորով առաջ անցավ գլխավոր մրցակցից։ «Էսպանյոլը» 24 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023