Սետիեն vs Բարսելոնայի ֆուտբոլիստներ․  Բարսայի ֆուտբոլիստները Սելտայի դեմ խաղից հետո կոնֆլիկտ են ունեցել մարզչի հետ

Սետիեն vs Բարսելոնայի ֆուտբոլիստներ․ Բարսայի ֆուտբոլիստները Սելտայի դեմ խաղից հետո կոնֆլիկտ են ունեցել մարզչի հետ

28/06/2020 - 23:55

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների հարաբերությունները ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել են։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 32-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ միջև հանդերձարանում լարված խոսակցություն է տեղի ունեցել․ այդ խաղում կատալոնական ակումբը հաղթանակը բաց է թողել հանդիպման վերջին րոպեներին, և այն ավարտվել է 2։2 հաշվով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները Կիկե Սետիենին մեղադրել են մի շարք մարտավարական սխալների համար, ինչպես նաև ֆուտբոլիստներին դուր չի եկել մի շարք մարտավարական շտկումներ, որոնք արել է Կիկե Սետիենը հանդիպման ընթացքում։

Նշվում է, որ այդպիսի խոսացկությունները ևս մեկ անգամ փաստում է, որ «բլաուգրանասի» հանդերձարանում լարված իրավիճակ է և ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի միջև բացակայում է ներադաշնակությունը։ Ֆուտբոլիստները համաձայն չեն Սետիենի մի շարք մեթոդների հետ և կարծում են, որ ընթացիկ մրցաշրջանում մնալու են առանց գավաթների, եթե շարունակեն նույն ոգով։

Այդ ամենի հետ կապված՝ ակումբի ֆուտբոլիստները որոշել են իրենց բողոքն արտահայտել, քանի որ կարծում են, որ դեռևս ուշ չէ սխալներն ուղղել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023