Հեղինակավոր Transfermarkt կայքը Եվրո-2024-ից հետո թարմացրել է մրցաշարում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային արժեքը հատել 100 մլն եվրոն։ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 մլն եվրո։ Մինչև այդ Յամալի արժեքը 90 մլն եվրո էր։ Դրա շնորհիվ պատանի վինգերը դարձել է աշխարհի 10-րդ, իսպանական Լա […]
Ավելին
Հուլիսի 14-ին ավարտվեց Եվրո-2024-ը։ Իսպանիայի հավաքականը, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ռեկորդային` չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Եվրոյի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։ Դարպասապահ – Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան) Պաշտպաններ – Մարկ Կուկուրելիա (Իսպանիա), Վիլիամ Սալիբա (Ֆրանսիա), Էմերիկ Լապորտ (Իսպանիա), Դանի Կարվախալ (Իսպանիա) Կիսապաշտպաններ […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 2024/25 մրցաշրջանից ակումբում հանդես է գալու «19» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 17-ամյա վինգերը նախորդ մրցաշրջանում խաղում էր «27» համարով։ Նշենք, որ մինչև Յամալը «19»-ով հանդես էր գալիս ակումբի նորեկ Վիտոր Ռոկեն։ Նախկինում այդ համարի մարզաշապիով հանդես են եկել նաև Լիոնել Մեսին, Պատրիկ Կլույվերտը, Ֆրանկ Կեսիեն, Իբրահիմ Աֆելայը, Մաքսվելը, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2024-ի լավագույն 10 գոլերը։ Մրցաշարի լավագույն գոլը խփել է Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալը։ Պատանի ֆուտբոլիստը հեռահար ֆանտաստիկ հարվածով կիսաեզրափակիչում գրավել է Ֆրանսիայի հավաքականի դարպասը։ Տասնյակում տեղ են գտել նաև Ջուդ Բելինգեմի (Անգլիա), Շկեդրան Շաքիրիի (Շվեյցարիա), Նիկոլաե Ստանչուի (Ռումինիա), Արդա Գյուլերի (Թուրքիա), Մերթ Մյուլդուրի (Թուրքիա), Օլի Վոթկինսի (Անգլիա), Ֆաբիան […]
Ավելին
Եվրո-2024-ի երզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։ Իսպանացիների կազմից հանդիպմանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, որը 47-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Նիկո Վիլիամսին։ Opta-ն գրում է, որ Յամալը 17 տարեկան և 1 օրականում դարձել է խոշոր մրցաշարերի եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցել է «ֆուտբոլի արքա» Պելեի ռեկորդը։ […]
Ավելին
Եվրո-2024-ի եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար և հետախուզական պայքարում, իսկ կողմերը զգուշավոր ֆուտբոլ խաղացին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում իսպանացիները սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար, քանի որ 47-րդ րոպեին Նիկո Վիլիամսն առաջ մղեց «ֆուրիա ռոխային»։ Խփած գոլից հետո էլ Լուիս դե լա Ֆուենտեի սաները […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը, Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում գրավելով Ֆրանսիայի դարպասը, դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի առաջին կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ «Ֆուրիա ռոխայից» հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը, որը 21-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Opta-ն գրում է, որ Յամալը դարձել է խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և գերազանցել «ֆուտբոլի արքա» Պելեի պատմական […]
Ավելին
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, լարված ու համառ պայքարում, որում «ֆուրիա ռոխան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ 9-րդ րոպեին «եռագույններին» առաջ մղեց Ռանդալ Կոլո Մուանին։ 21-րդ րոպեին իսպանացիների պատասխան գոլը խփեց 16-ամյա վինգեր Լամին Յամալը, իսկ 25-րդ րոպեին Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականին հաղթանակ […]
Ավելին
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը մրցում է Ֆրանսիայի դեմ։ Առաջին կեսից հետո «ֆուրիա ռոխան» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։ Հաշիվը 9-րդ րոպեին բացեց ֆրանսիացիների հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին իսպանացիները 21-րդ րոպեին պատասխանեցին Լամին Յամալի ֆանտաստիկ գոլով, իսկ 25-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «եռագույնների» պաշտպան Ժյուլ Կունդեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023