Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայի «Դինամո Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Գրենադայի թիմի դեմ։ Ռուսները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Արտյոմ Ձյուբան, մեկական գոլ խփեցին Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովն ու Զելիմխան Բակաևը։ Նշենք, որ Ձյուբան հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 32-ի և դարձավ Ռուսաստանի պատմության մեջ լավագույն ռմբարկուն` շրջանցելով […]
Ավելին
«Նոան» ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն Քութայիսի «Տորպեդոյի» հետ, հայտնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 20-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» ստադիոնում` 16:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ Հայաստանի ու Վրաստանի ազգային հավաքականները միմյանց դեմ մրցելու են Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների փլեյ-օֆֆ-ում։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` […]
Ավելին
Ռուսաստանի ազգային հավաքականն առաջիա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ Մարտի 19-ին Ռուսաստանի թիմը կմրցի Գրենադայի, իսկ մարտի 25-ին` Զամբիայի հավաքականի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Մոսկվայի Լև Յաշինի անվան «Դինամո» ստադիոնում։ Նշենք, որ Գրենադան հանդես է գալիս Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանը ներկայացնող երկրների ֆուտբոլային համադաշնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոքրի» ստադիոնում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էլ Հակաստանի հավաքականն ընկերական խաղում հանդիպելու է Չեռնոգորիայի թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել և 6:3 հաշվով պարտության մատնել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Լենչնայի «Գուրնիկին»։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին ասիստն է կատարել նոր ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո 75-րդ րոպեին Ռաֆալ Աուգուստինյակը հեռահար հարվածով հիասքանչ գոլ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպումը կայանալու է Չեռնոգորիայում, որի անցկացման կոնկրետ վայրն ու ժամը պարզ կդառնա ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու առաջին ընկերական խաղում մրցել է մեքսիկական «Ամերիկայի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չեղավ. կողմերը փոխանակվեցին երկուական գնդակով։ «Ամերիկայից» 31-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրի Մարտինը, որին «Ինտեր Մայամին» 34-րդ րոպեին պատասխանեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գլխով խփած դիպուկ հարվածով։ 53-րդ րոպեին Իսրայել Ֆերնանդեսը կրկին առաջ […]
Ավելին
Արգենտինական «Բելգրանոն» ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է ուրուգվայական «Մոնտեվիդեո Ուոնդերերսին»։ «Բելգրանոյի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգանին հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 9-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Անիբալ Լեգիսամոնին։ 32-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսի հետո փոխարինվել է։ Սելարայանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Բելգրանո» վերադարձից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Ժոան Գամպերի գավաթի խաղում «Մոնակոյից» 0:3 հաշվով կրած պարտությունը. «Հանդիպումը լավ սկսեցինք և նույնիսկ գոլային պահեր էինք ստեղծում, բայց, ընդհանուր առմամբ, մենք բավարար չէինք վերահսկում գնդակը, վստահության և արագության պակաս կար, իսկ փոխանցումների ճշգրտությունը պատշաճ մակարդակի չէր։ Երկրորդ խաղակեսում չկարողացանք շտկել սխալներն ու բացերը։ Ակնհայտ է, որ մեր […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում 0:3 հաշվով պարտվել է «Մոնակոյին»։ Կատալոնական ակումբից հանդիպմանը մասնակցել են նաև կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որոնք վնասվածք են ստացել, հայտնում է Diario Sport-ը։ Լևանդովսկին հանդիպումն սկսել էր մեկնարկային րոպեներից, սակայն առաջին կեսում անհաջող ընկել է ձեռքի վրա։ Լեհ ֆուտբոլիստը շարունակել է հանդիպումը, սակայն ընդմիջմանը փոխարինվել է` ցավերի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023