«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի Անդորրայի դեմ խաղում՝ վնասելով աջ ծնկի հյուսվածքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ։ Այսպիսով, լեհ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ի էջերից, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսին Չուպո-Մոտինգը բաց կթողնի մարտի վերջին կայանալիք Կամերունի հավաքականի հանդիպումները ադմինիստրատիվ սխալի պատճառով։ Բանն այն է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան սխալմամբ հրավերն ուղարկել է իր իսկ email-ին, որի հետևանքով 32-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում ելույթ ունենալու պաշտոնական հրավեր այդպես էլ չի ստացել։ Ֆուտբոլիստի հոր խոսքերով՝ «Բավարիան» […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի մասին․ «Այս պահին ես մտածում եմ միայն իմ մասին և ձգտում եմ դառնալ ավելի ու ավելի լավը։ Խոսելով Մեսսիի և Ռոնալդուի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են։ Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, որպեսզի դառնամ այնպիսին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի ՊՍԺ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացին մերժել է ֆրանսիական ակումբի խոշոր առաջարկը։ Հայտնի է, որ ավելի վաղ նա մերժել էր նաև «Չելսիին», որը նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի շարունակությունը տեսնում է Իսպանիայում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ […]
Ավելին
«Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Բորուսիա Մյունխենգլադբախի» նոր գլխավոր մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է The Gurdian-ի թղթակից Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մասնագետը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա հաջորդ մրցաշրջանի մեկնարկից՝ փոխարինելով Մարկո Ռոզեին, ով գլխավորելու է մյուս «Բորուսիան»՝ «Բորուսիա Դորտմունդը»։ Նշվում է, որ Մյունխենգալդբախը ներկայացնող ակումբն ընտրություն կատարելիս […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բավարիան» 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով «Շտուտգարտի» դարպասն ուղարկեց 3 գնդակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Սերժ Գնաբրիի անվան դիմաց։ 32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, պարզապես, ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա անցկացրած 25 խաղում դարձել է […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» արտագնա խաղում մրցեց «Քյոլնի» դեմ։ Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը և արդեն առաջին իսկ լուրջ գրոհի արդյունքում առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման 3-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Էրլինգ Հալանդը, իսկ արդյունավետ փոխանցում նա ստացավ Էմրե Ջանից։ Այս գոլից հետո տևական ժամանակ խաղադաշտում հանգիստ պայքար էր ընթանում։ Հանդիպման […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ մյուխնենյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն 12-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ 9-րդ րոպեին «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոյի նկատմամբ, ինչից […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Հայկո Ֆյոգելին, որպես պատիժ, ուղարկել են մարզելու ակումբի կանանց թիմը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 45-ամյա մասնագետը վերջերս տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ոչ սպորտային պահվածք է դրսևորել մրցավարի նկատմամբ, ինչից հետո որակազրկվել է երկու խաղով։ Բացի դրանից, նրան ակումբը տուգանել է 1500 եվրոյով և պարտադրել վազագույնը 6 մարզում անցկացնել […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտնվել է իսպանական երկու գրանդների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «Մադրիդն» արդեն մեկ տարի է, ինչ հետևում է ֆրանսիացու խաղին։ Ակումբը պատրաստ էր գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն նա վնասվածք ստացավ, որի պատճառով «ցլերի» կազմում բաց թողեց 37 հանդիպում։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնայում» կարծում են, որ Կոնատեն […]
Ավելին
1 29 30 31 32 33 58

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026