Ակումբային ֆուտբոլը վերադառնում է։ Այսօր` օգոստոսի 13-ին, մեկնարկում են եվրոպական թոփ-5 առաջնություններից ևս երեքը` անգլիական Պրեմիեր լիգան, իսպանական Լա լիգան և գերմանական Բունդեսլիգան։ 1-ին տուրի շրջանակում այդ առաջնություններում կկայանան հետևյալ հանդիպումները. Պրեմիեր լիգա «Բրենթֆորդ» – «Արսենալ», 13.08, 23:00 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս», 14.08, 15:30 «Բյորնլի» – «Բրայթոն», 14.08, 18:00 «Չելսի» – «Քրիսթալ Փելաս», 14.08, 18:00 […]
Ավելին
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր «Բորուսիա Դորտմունդը» 1/32 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Վեհենի» դեմ։ Դորտմունդյան ակումբը վստահ հաղթանակ տոնեց` 3 անպատասխան գնդակ ուղարկելով կարգով ավելի ցածր ակումբի դարպասը։ Մարկո Ռոզեի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդ, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 26-րդ, 31-րդ ու 51-րդ րոպեներին։ Այսպիսով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենին։ «Իշամեղուները» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերի դիմաց Էյնդովենը ներկակացնող ակումբին վճարել են 30 մլն եվրո։ Հատկանշական է, որ այս տրանսֆերը դարձել է դորտմունդյան ակումբի երրորդ ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Մինչ այս պահը «Բորուսիայի» […]
Ավելին
Հուլիսի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ Ջեյդոն Սանչոյին։ 21-ամյա ֆուտբոլիստը ստորագրեց նախօրոք համաձայնեցված պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հայտնի դարձավ նաև, որ անգլիացի վինգերը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալու «25» համարի մարզաշապիկով։ Այդ մասին հայտնում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի դիմաց «Բորուսիա […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդը» շատ մոտ է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, գերմանական ակումբը դեռևս այս տարվա ապրիլից հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` Մալենի տեղափոխության հարցում դորտմունդյան ակումբը ՊՍՎ-ի հետ արդեն համաձայնության է հասել և նրա դիմաց վճարելու է 30 մլն եվրո։ Դոնիել Մալենն էլ, […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն` հղում կատարելով Bild-ին, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» լրջորեն մտադրված է գնել նորվեգացի հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բորուսիան» 20-ամյա խաղացողի համար սահմանել է 160 մլն հրաժարագին, որպեսզի նրան գնել ցանկացող ակումբներին հետ պահի այդ մտքից, սակայն «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը […]
Ավելին
Հայտնի են դարձել, թե 2020/21 մրցաշրջանում եվրոպական ակումբները որքան աշխատավարձ են վճարել այն ֆուտբոլիստներին, ովքեր հաճախ են վնասվածքներ ստանում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 2020/21 մրցաշրջանում վնասվածքների պատճառով բացակայած ֆուտբոլիստների շրջանակում բոլորից շատ գումար վաստակել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Էդեն Ազարը։ Ազարը մադրիդյան ակումբում շաբաթական վաստակում է 475 հազար եվրո աշխատարձ և 2020/21 մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Գերմանիայի գավաթի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կայացել է 2021/22 խաղարկության վիճակահանությունը, որի շրջանակում Բուդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։ Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Այնտրախտ Բրաունշվայգ» – «Համբուրգ» «Ինգոլշտադտ»- «Էրցգեբիրգե» «Մեպեն» – «Հերտա» «Ուլմ» – «Նյուրենբերգ» «Բրեմեր» – «Բավարիա» «Վիտորիա Քյոլն» – «Հոֆֆենհայմ» «Բաբելսբերգ» – «Գրոյտեր Ֆյուրտ» «Կայզերսլաութերն» «Բորուսիա Մյունխենգլադբախ» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը, բուժզննումն ու նրա ներկայացումը նախատեսված են Եվրո-2020-ի ավարտից հետո, քանի որ նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում է մրցաշարին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «կարմիր սատանաները» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն մամուլի ասուլիսի ընթացքում արդեն հաստատել է, որ «Բորուսիան» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. «Սանչոյի տրանսֆերի հետ կապված մենք համաձայնության ենք հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ջեյդոնը հեռանալու ցանկություն հայտնեց, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023