Պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի 29-րդ տուրի շրջանակում «Պորտուն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Գիմարայնշին»։ Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» Twitter-ի պաշտոնական էջը, «վիշապները» ներքին առաջնության շրջանակում անպարտելի են արդեն 57 հանդիպում` գերազանցելով «Բենֆիկայի» 43 տարվա վաղեմության տպավորիչ ռեկորդը։ «Բենֆկան» 1974 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 1978 թ. սեպտեմբերի 1-ն անպարտելի է եղել 56 խաղում։ Սերժիո Կոնսեյսաուի թիմը Լիգա ԲՎԻՆ-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով։ «Լիվերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն, Սադիո Մանեն ու Լուիշ Դիաշը, իսկ «արծիվների» միակ գոլը խփեց Դարվին Նունյեսը։ Նշենք, որ այս դիմակայության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բենֆիկան» սեփական հարկի տակ մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին պորտուգալական ակումբի կազմից աչքի ընկավ Դարվին Նունյեսը, ով կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման 34-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից աչքի ընկավ Սադիո Մանեն` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Էնդրյու Ռոբերտսոնի կատարած փոխանցումից հետո Իբրահիմա Կոնատեն գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Նշենք, որ ֆրանսիացի պաշտպանը մերսիսայդյան ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` ապրիլի 5-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է դիմակայությունների առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ Ապրիլի 5 «Բենֆիկա» – «Լիվերպուլ» Գլխավոր մրցավար – Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա) Եզրային մրցավարներ – Դիեգո Բարբերո, Անխել Նևադո Ռոդրիգես (երկուսն էլ` Իսպանիա) Չորրորդ մրցավար – Խոսե Սանչես (Իսպանիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ալեխանդրո Էրնանդես, Ռիկարդո դե […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Չելսի» – «Ռեալ Մադրիդ» «Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ» «Վիլյառեալ» – «Բավարիա» «Բենֆիկա» – «Լիվերպուլ» 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, իսկ պատասխանները ապրիլի 12-13-ին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը. «Մանչեսթեր Սիթի»/«Ատլետիկո […]
Ավելին
Այօսր` մարտի 18-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունը։ Նշենք, որ նույն երկրները ներկայացնող ակումբները մրցաշարի 1/4 եզրափակիչից սկսած կարող են միասին զույգ կազմել։ Նույնը վերաբերում է նաև այն ակումբներին, որոնք Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում եղել են միևնույն խմբում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 […]
Ավելին
Մարտի 15-16-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունների պատասխան հանդիպումները։ Մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ 8 ակումբները. «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Բավարիա», «Ռեալ Մադրիդ», «Բենֆիկա», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ»։ Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 7 8 9 10 11 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023