ՊՍԺ-ն ու Բենֆիկան  կրկին չպարզեցին հաղթողին` բաժանվելով խաղաղությամբ🎥

ՊՍԺ-ն ու Բենֆիկան կրկին չպարզեցին հաղթողին` բաժանվելով խաղաղությամբ🎥

12/10/2022 - 01:27

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Վճռորոշ դարձան նշանակված երկու 11-մետրանոցները. փարիզյան ակումբի կազմից այն դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն, «արծիվների» կազմից` Ժոաո Մարիուն։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մաքքաբի Հայֆա» 2:0 «Յուվենտուս»

H խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. ՊՍԺ – 8 միավոր
  2. «Բենֆիկա» – 8 միավոր
  3. «Յուվենտուս» – 3 միավոր
  4. «Մաքքաբի Հայֆա» – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023