Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Բլաուգրանայից» փայելց 37-ամյա գոլահար Ռոբերտ Լևանդովսկին` ձևակերպելով հեթ-տրիկ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Լամին Յամալը։ Տանտերերից աչքի ընկան Սերխիո Կառեյրան ու Բորխա Իգլեսիասը։ Կատալոնական ակումբը 28 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» «Բարսան» հետ է արդեն 3 միավորով։ […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կգնի Ժերար Պիկեի ու կոլումբացի երգչուհի Շակիրայի նախկին առանձնատունը, գրում է El Pais-ը։ Առանձնատունը, որը Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում է, «Բարսելոնայի» մարզաբազայի մոտակայքում է և ունի 3,8 հազար քառակուսի մետր տարածք։ Պենտ հաուսը համալրված է մի քանի լողավազանով, կինոթատրոնով, մեծ մարզասրահով, աշխատանքային սենյակներով, գրադարանով, պադելի համար նախատեսված կորտերով, ֆուտբոլային դաշտերով և […]
Ավելին
Լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը դժգոհել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի «Բրյուգե» – «Բարսելոնա» հանդիպման (3:3) մրցավարությունից, հաստատում է The Touchline-ը։ ««Բրյուգեին» թալանեցին։ Չորրորդ գոլը պետք է արձանագրվեր։ Հաշիվը պետք է լիներ 4:3։ Վերմանը նույնիսկ չդիպավ Շյեսնիին։ Նա խախտում թույլ չէր տվել։ Այդ Շյեսնին այնպես ընկավ կարծես խախտում կար»,- ասել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բրյուգեն» ու «Բարսելոնան» գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ «Յան Բրեյդել» ստադիոնում կայացած խաղում բելգիական ակումբը հաշվի մեջ առաջ էր երեք անգամ, բայց չկարողացավ հաղթել։ Տանտերերից դուբլ գրանցեց Կառլոս Ֆորբսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Տրեսոլդին։ «Բարսայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը, իսկ մրցակցի վինգեր Խրիստոս Ցոլիսը գրավեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է «Բրյուգեի» դեմ։ Հանդիպման 61-րդ րոպեին «բլաուգրանայի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Լամին Յանալը` հաշիվը դարձնելով 2:2։ 18-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ֆերմին Լոպեսի կրնկով կատարած հիասքանչ ասիստից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
2025/26 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայում» մարզչական փոփոխություն կարող է տեղի ունենալ, հայտնում է ABC-ն։ Հանսի Ֆլիկը հոգնածության պատճառով ցանկանում է լքել պաշտոնը։ Նա այդ մասին սեպտեմբերից ակնարկում է իր օգնականներին` նշելով, որ ուզում է հանգստանալ։ Գերմանացի մասնագետը նաև հիասթափված է, որ «բլաուգրանայի» մի շարք ֆուտբոլիստներ բավարար կենտրոնացվածությամբ և նվիրվածությամբ չեն խաղում։ Բացի դա, 60-ամյա մարզիչը դժգոհ […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario Sport-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» մտադիր է հաջորդ ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, բայց ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ «Կապտանռնագույնները» պետք է փորձեն համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած, այսպես կոչված, «1:1» ֆինսանական չափանիշին։ «9» համարի դիրքում «Բարսելոնան», Քեյնից […]
Ավելին
«Արսենալից» Մաքս Դոումանը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Պրահայի «Սպարտայի» դեմ Լիգայի փուլի չորրորդ տուրում անգլիացի կիսապաշտպանը հանդիպմանը (3-0) մասնակցել է 15 տարեկան և 308 օրականում` փոխարինման մտնելով 73-րդ րոպեին։ Պատանի ֆուտբոլիստը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի ռեկորդը, որը Չեմպիոնների լիգայում իր առաջին հանդիպմանը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Յամալը, Ֆերան Տորեսն ու Մարկուս Ռեշֆորդը։ Հյուրերից աչքի ընկավ Ռաֆա Միրը։ «Բլաուգրանան» առաջին հաղթանակը տարավ նախորդ տուրում «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից (1:2) հետո` 25 միավորով վերադառնալով երկրորդ տեղ։ «Էլչեն» 14 միավորով […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64 եզրափակիչի հանդիպումները։ Մրցաշարի այդ փուլից պայքարի մեջ մտան նաև Լա լիգայի գրեթե բոլոր ակումբներն ու Սեգունդայի ներկայացուցիչները։ Կայացած խաղերում գրանցվել է 210 գոլ. Նշենք, որ «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», Մադրիդի «Ատլետիկոն» ու Բիլբաոյի «Ատլետիկը» պայքարը կսկսեն 1/16 եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025