Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հերքել է այն տեղեկատվությունը, թե ակումբը հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով․ «Ճիշտ է՝ ԶԼՄ-ներում շատ անուններ էին կապում մեզ հետ, սակայն Ռոնալդուն չափազանց ծեր է մեզ համար»,- Հայների խոսքերը մեջբրում է TZ-ն։ Հիշեցնենք, որ պորտուգալացի խաղացողը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից սկսած։
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցներից մեկում խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ «Կոուտինիոն այնքան էլ լավ իրավիճակում չէ, սակայն անցնող շաբաթ նա հիանալի մարզումներ է ունեցել։ Իհարկե, «Հոֆֆենհայմի» դեմ խաղում ամեն ինչ չէր, որ լավ էր, սակայն վատ էլ չէր։ Չեմ կարծում, որ Կոուտինիոն 100%-ով գոհ է վերջին շրջանում […]
Ավելին
Բունդեսլիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ իրար դեմ էին դուրս եկել չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ Յուլիան Նագելսմանի սաների առավելությամբ, սակայն առաջին խաղակեսում բաց թողած երկու գնդակը խառնեց տանտերերի խաղաքարտերը։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 24-րդ րոպեին, հյուրերի գոլահար Ալասան Պլեան բացեց հանդիպման հաշիվը, իսկ 35-րդ […]
Ավելին
Կայանում է Բունդեսլիգայի 20-րդ տուրը։ Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է տպավորիչ հանդիպումենրի շարքը։ Լուսիեն Ֆավրի սաներն այս անգամ 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ունիոն Բեռլինի» դարպասը, հերթական անգամ փայլեց «իշամեղուների» նորեկ Էրլինգ Հալանդը։ 19-ամյա գոլահարն առաջին անգամ խաղը սկսել էր մեկնարկային րոպեներից և դարձավ դուբլի հեղինակ։ Մեկնարկային երեք խաղում նորվեգացի «մարդասպանը» դարձել է 7 գոլի հեղինակ։ Արդյունավետ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» հերթական մարզումներից մեկի ժամանակ փոքրիկ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժերոմ Բոատենգը հարվածել է Լեոն Գորեցկային դեմքին։ Bild-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գերմանացի կիսապաշտպանը կիսապաշտանը երկկողմանի հանդիպման ժամանակ կոպիտ է խաղացել Բոատենգի նկատմամբ, սակայն նույնիսկ գնդակը մոտ չի եղել։ 31-ամյա պաշտպանն անմիջապես զարյացել է և հարձակվել է Գորեցկայի վրա՝ […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերի բոլոր գերհզոր ինտրիգների մասին: Երկրպագուներին ֆանտաստիկ հանդիպումներ են սպասվում։ Խոսել ենք գրեթե բոլոր գրանդ ակումբների մասին. «Ռեալ», «Բարսա», «Լիվերպուլ», «Չելսի», «Բավարիա» և այլն։ Դիտելով տեսանյութը` կիմանաք, թե ներկա պահին ինչ վիճակում են գտնվում շատերիս կողմից սիրված թիմերը։ «Ушастик»-ը վերադառնում է:
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավրիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին՝ սրելով չեմպիոնական պայքարը։ Մյունխենյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան, Թոմաս Մյուլլերը, Լեոն Գորեցկան, ինչպես նաև Սերժ Գնաբրին։ Այս հաղթանակից հետո, Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 39 միավոր և այժմ ընդամենը 1 միավոր են զիջում առաջնության առաջատար «Լայպցիգին», իսկ «Շալկեն» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Ֆիլիպե Կոուտինոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կվերադառնա կատալոնական «Բարսելոնա»։ Բանն այն է, որ մյունխենյան ակումբը դժգոհ է բրազիլացի ֆուտբոլիստի ելույթներից և նրանք չեն ցանկանում օգտվել այն կետից, որը թույլ է տալիս գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։ Այսպիսիով, Ֆիլիպե Կոուիտոն ամռանը ստիպված կլինի վերադառնալ «Բարսելոնա»։ Ըստ իսպանական մամուլի՝ «Բարսելոնայի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է Մադրիդի «Ռեալի» 24-ամյա աջ եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլային։ Նշվում է, որ վարձակալության ավարտից հետո մյունխենյան ակումբը խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։ Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով կտեղափխովի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին տեղեկացնում է Onda Cero-ն։ Աղբյուրի տեղեկություններով, կողմերն արդեն հասել են համաձայնության, իսկ գործարքը կկայանա մոտակա ժամերին։ Գործարքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մյունխենյան ակումբը եզրային պաշտպանին կվարձակալի մինչև մրցաշարջանի ավարտը, իսկ դրանից հետո չի ունենա խաղացողի տրանֆերը գնելու անմիջական իրավունք։ […]
Ավելին
1 97 98 99 100 101 105

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023