Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի։ Sportball24-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա պաշտպանը բանակցություններ է վարում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և շատ մոտ են համաձայնության գալուն։ Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» 2024 թ. մրցաշրջանում հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Աստանան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ Հովհաննիսյանը 7 տարի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»։ Sportball24-ը հայտնում է, որ 31-ամյա պաշտպանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի, սակայն հայ ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նշվում է, որ Հարոյանն այլ տարբերակներ նույնպես դիտարկում է։ Օրեր առաջ Հարոյանը հերքել էր, որ կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ լքում է ղազախական «Աստանայի» շարքերը. «Շնորհակալ եմ «Աստանային»` ակումբի կազմում 2 տարի անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, մարզչական շտաբի և բուժանձնակազմի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ չեմպիոնության և եվրագավաթների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» մամուլի ծառայությունը, Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ «Աստանան» շնորհակալություն է հայտնել 31-ամյա պաշտպանին և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։ Նշենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայի» կազմում հանդես է եկել նաև 2021 թ. փետրվար-հուլիս ամիսներին, ապա 2023 թ. մրցաշրջանում։ Հայազգի ֆուտբոլիստը ղազախական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 2 գոլի և […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Աստանան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Դինամո Զագրեբից»։ Ղազախական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով խփեց իր թիմի միակ գոլը` լուսատախտակին վառելով 1:3 հաշիվը։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստն «Աստանա» տեղափոխվելուց հետո պաշտոնական խաղերում ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ 30-ամյա պաշտպանն «Աստանա» է տեղափոխվել 2022 […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում շվեդեկան «Հեկենը» սեփական հարկի տակ մրցեց «Ժալգիրիսի» (Լիտվա) դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Հեկենը» հաղթել էր 3:1 հաշվով Պատասխան հանդիպման ողջ ընթացքում «Հեկենի» առավելությունն էլ ավելի ակնհայտ էր` Վիլնյուսից ժամանած հյուրերին ջախջախելով արդեն 5:0 հաշվով։ Պեր-Մաթիաս Հյոմգոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Իբրահիմ Սադիքը, մեկական գոլ էլ խփեցին […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով 53-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել 33-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Մարոչկինին։ Նշենք, որ Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում վերջին անգամ արդյունավետ գործողությամբ աչքի ընկել էր սույն թվականի մարտի 4-ին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Դինամո Զագրեբը» «Մաքսիմիր» մարզադաշտում մրցեց ղազախական «Աստանայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «Դինամոն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի կիսապաշտպան Լուկա Իվանուշեչը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ, մեկ գոլ էլ խփեց Բրունո Պետկովիչը։ Նշենք, որ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, […]
Ավելին
Ասյօր` հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած, կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն», որն ընդգրկվել է վիճակահանության երրորդ խմբի, այսպես կոչված, «թույլերի» զամբյուզում։ «Ուրարտուն» «ուժեղների» զամբյուղից մրցակից կարող է ստանալ հետևյալ ակուկբներից մեկին. «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) ԲԱՏԷ (Բելառուս) […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023