Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները շարունակում են որևէ հնարավորություն չտալ մրցակիցներին` 4:0 հաշվով հաղթելով մրցակիցներին։ «Քաղաքաբնակների» կաղմից մեկական անգամ աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Ժոաո Կանսելուն, Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։ «Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լուրջ վնասներ հասցնել համաշխարհային ֆուտբոլին. դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումների ուղիղ կեսը հետաձգվել է։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, այժմ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հասնել նրան, որ առաջնությունը տևական ժամանակով դադարեցվի։ Ակումբները կարծում են, որ եթե ցանկանում են հաղթահարել ստեղծված իրավիճակը, ապա պետք է մինչև ամանոր […]
Ավելին
Կորոնավիրուսը շարունակում է խաթարել բոլորիս կյանքը. Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի 5 հանդիպումներ հետաձգվել են։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել են «Սաութհեմպտոն» – «Բրենթֆորդ», «Վոթֆորդ» – «Քրիսթալ Փելաս», «Վեսթ Հեմ» – «Նորվիչ», «Էվերտոն» – «Լեսթեր» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» հանդիպումները։ Կորոնավիրուսի համաճարակի լուրջ բռնկումներ են գրանցվել «Մանչեսթեր Յունայթեդում», «Բրենթֆորդում», «Վոթֆորդում», «Լեսթերում» և «Նորվիչում». […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։ Հանդիպման 87-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ մերսիսայդյան ակումբի եզրային պաշտպան Տրեն Ալեքսանդր-Առնոլդը` դնելով հանդիպման վերջակետը։ Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ ու իր թիմի ամենաարդյունավետ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման մեկնարկում «կաչաղակները» սառը ցնցուղ էին պատրաստել տանտերերի համար և արդեն 7-րդ րոպեին Ջոնջո Շելվիի ջանքերով բացեցին խաղիը հաշվը։ Չնայած արագ բաց թողած գոլին` Յուրգեն Կլոպի տղաները շատ արագ ուշքի եկան և ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. նախ 21-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Չելսին» Լոնդոնում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 70-րդ րոպեին Թոմաս Տուխելի թիմին առաջ մղեց Մեյսոն Մաունթը, ապա 74-րդ րոպեին «իրիսների» պատասխան գոլը խփեց Ջարեդ Բրանթվեյթը։ Հավելենք, որ հանդիպման հերոսը դարձավ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները», հանդիպման մեկնարկից ունենալով լուրջ առավելություն, միայն երկրորդ խաղակեսում կարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը և հաղթեցին 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը 48-րդ և 87-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Գաբրիել Մարտինելին և Էմիլ Սմիթ-Ռոուն։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 29 […]
Ավելին
«Նյուքասլը» լրջորեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին։ «Կաչաղակները» մտադիր են ամրապնդել պաշտպանության աջ եզը և դրա ամենահավանական թեկնածուն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Կիրան Տրիպիեն է։ Ինչպես տեղեկացնում է The Northern Echo-ն, «Նյուքասլը», անգլիացի ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել 30 և ավելի միլիոն եվրո, իսկ 31-ամյա պաշտպանի աշխատավարձը կազմելու է շաբաթակն 150 հազար եվրո։ Հատկանշական է, որ եթե […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Լիդսին»։ Հանդիպման հերոսը դարձավ Կևին դե Բրոյնեն, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հատկապես տպավորիչ ստացվեց բելգիացի կիսապաշտպանի երկրորդ գոլը, երբ հեռահար տպավորիչ հարվածով «Էթիհադ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 5:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 17-րդ տուրը. «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ Ողջ հանդիպման ընթացքում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին հսկայական առավելություն և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կևին դե Բրոյնեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեք Գրիլիշը, Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզը, Ջոն Սթոունզն ու Նաթան Ակեն։ Հավելենք, որ այս […]
Ավելին
1 91 92 93 94 95 186

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023