Լիվերպուլը թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել Տոտենհեմին🎥

Լիվերպուլը թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել Տոտենհեմին🎥

08/05/2022 - 00:39

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբն ուներ շոշափելի խաղային ու տարածքային առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալը չհաջողվեց բացել խաղի հաշիվը։

Երկրորդ կեսն ավելի ակտիվ էին սկսել Անտոնիո Կոնտեի սաները, ովքեր 56-րդ րոպեին հիասքանչ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում դատարկ դարպասի դիմաց դուրս բերեցին Հին Մին Սոնին, ով էլ բացեց հանդիպման հաշիվը։

Նշենք, որ հարավկորեացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանկում խփեց իր 20-րդ գոլն ու լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին, ում ակտիվում կա 22 գնդակ։

Բաց թողած գոլից անմիջապես հետո Յուրգեն Կլոպի թիմն անմիջապես նետվեց առաջ` փրկելու հանդիպումը և արդեն 74-րդ րոպեին խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Լուիշ Դիասը։

Խփած գոլից հետո էլ տանտերերը տիրում էին նախաձեռնությանը, սակայն «խցանները» շատ անձնուրաց էին պաշտպանվում ու թույլ չէին տալիս սպառնալ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասին։

Ի վերջո, «Լիվերպուլին» չհաջողվեց հաղթանակ կորզել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «կարմիրները» վաստակեցին 83 միավոր և ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։

Նույնքան միավոր ունի նաև «Մանչեսթեր Սիթին», որն ընթացիկ տուրում դեռևս պետք է անցկացնի իր հանդիպումն ու մայիսի 8-ին` սեփական հարկի տակ, կմրցի «Նյուքասլի» դեմ։

«Տոտենհեմը», 62 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023