Նկետիան հերոսանում է. Արսենալը հաղթեց Լիդսին🎥

Նկետիան հերոսանում է. Արսենալը հաղթեց Լիդսին🎥

08/05/2022 - 19:19

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Արսենալը» Լոնդոնի «էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։

Հանդիպումը Միկել Արտետայի թիմի համար անչափ հաջող մեկնարկեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Էդի Նկետիան։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Արսենալը» լրջորեն տիրում էր նախաձեռնությանը ու բազմիցս կարող էր մեծացնել առավելությունը, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում հյուրերի դարպասը։

Դեռ ավելին`յորքշիրյան ակումբը կատարած առաջին ու վերջին դիպուկ հարված շնորհիվ մեկ գնդակ հետ բերեց. 66-րդ րոպեին աչքի ընկավ Դիեգո Լյորենտեն։

Ինչպես պարզվեց հետագայում, իսպանացի պաշտպանի խփած գոլը վերջինն էր այս խաղում. «Արսենալը» հաղթեց 2:1 հաշվով։

Լոնդոնյան ակումբը տոնելով չորրորդ անընդմեջ հաղթնակը` վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Լիդսը», 34 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023