«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Գերմանացի մասնագետի մոտ ի հայտ են եկել հիվանդության թեթև ախտանշաններ, և նա ինքնամեկուսացել է։ Այսպիսով, Կլոպը «Լիվերպուլի» խաղը պահեստայինների նստարանից չի կարող ղեկավարել հունվարի 2-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ։ Այդ խաղում 54-ամյա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային առավելության պայմաններում (68%), սակայն շատ ավելի լավ տպավորություն էր թողնում «Արսենալը», ինչն էլ նպաստեց, որ «զինագործները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցնեն հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։ Խփած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 2021 թ. վերջին հանդիպումը. 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ «Կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով «Յունայթեդի» հաղթանակին։ Ռալֆ Ռանգնիկի թիմի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ու Ուսման Դեմբելեի միջև բանակցությունները մտել են փակուղի. կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deprotivo-ն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները դեկտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ, որն անցել է լարված պայմաններում և չի պսակվել հաջողությամբ, քանի որ կողմերը շատ հեռու են փոխադարձ համաձայնության […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ Ինչպես տեղեկացնում է City Xtra-ն, «քաղաքաբնակները» 2021 թ. ընթացքում Պրեմիեր լիգայի շրջանակում տոնել են 36 հաղթանակ։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում սա ռեկորդային արդյունք է, և մանկունյական ակումբը գերազանցել է «Լիվերպուլի»` 1982 թ. գրանցաց ցուցանիշը. «կարմիրները» այդ տարի Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում տոնել են […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 16-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ֆիլ Ֆոդենը, ով հաղթանակ պարգևեց «քաղաքաբնակներին»։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն ու էլ ավելի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Չելսին», 28-րդ րոպեից սկսած, Ռոմելու Լուկալուի գոլի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էր հյուրերին, և երբ թվում էր` «ազնվականները» հաղթանակ կտոնեն նվազագույն հաշվով, «Բրայթոնի» ֆուտբոլիստները 90+1-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանի Վելբեքը։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո Թոմաս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետը պահպանում է բոլոր հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսացել է։ Այպիսով, Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում հունվարի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային հանդիպման ժամանակ Արտետան չի կարող պահեստայինների նստարանից կառավարել լոնդոնյան ակումբի խաղը։ Հավելենք, որ սա արդեն երկրորդ դեպքն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «Լիվերպուլի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և արդեն 16-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին, սակայն նշակետին մոտեցած Մոհամեդ Սալահի առաջին հարվածից հետո «աղվեսներին» փրկեց դարպասապահ Կասպեր Շմեյխելը, իսկ եգիպտոսցու երկրորդ հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահը։ Նախքան ընդմիջման գնալը Յուրգեն Կլոպի սաները մի քանի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023