Էվերտոնի երկրպագուներն ակումբի երրորդ գոլից հետո մտել  են խաղադաշտ🎥

Էվերտոնի երկրպագուներն ակումբի երրորդ գոլից հետո մտել են խաղադաշտ🎥

20/05/2022 - 10:47

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերտոնը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Մերսիսայդյան ակումբը հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու 85-րդ րոպեին հաղթանակ կորզել։

Այդ հաղթանակի շնորհիվ «իրիսները» վաստակեցին 39 միավոր և զբաղեցնում են 16-րդ հորիզոնականն ու վերջին` 38-րդ տուրից առաջ պահպանեցին տեղը Պրեմիեր լիգայում։

Դոմինիկ Կալվերտ-Լյուինի խփած հաղթական գոլից հետո, չնայած հանդիպումը դեռ չէր ավարտվել, «Էվերտոնի» երկրպագուները մտան խացադաշտ` տոնելու իրենց թիմի հաջողությունը։

Հանդիպումը դրա պատճառով մի քանի րոպե կանգ էր առել, սակայն «Գուդիսոն Պարկ» մարզադաշտի անվտանգության աշխատակիցների ջանքերով երկրպագուները վերադարձան տրիբունաներ։

Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուներն ավելի մեծ խմբերով ներխուժեցին խաղադաշտ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023