Այաքսը միայն մեկ դեպքում կկարողանա իրականացնել Սպերցյանի տրանսֆերը
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։
Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այաքսը»։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է VoetbalNieuws-ը, հոլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու պատճառով կորցրել է 45 մլն եվրո և այժմ որոշակի ֆինանսական խնդիրներ ունի։
Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամցիները Սպերցյանի տրանսֆերը կկարողանան իրականացնել միայն այն դեպքում, եթե վաճառեն մի շարք ֆուտբոլիստների։
«Այաքսից» հեռանալու ամենահավանական թեկնածուները Մոհամեդ Քուդուսը, Էդսոն Ալվարեսն ու Կելվին Բեսին են։
«Գիտեմ, որ «Այաքսը» ցանկանում է որոշ ֆուտբոլիստների վաճառել, ինչից հետո նոր խոշոր տրանսֆերներ կատարել։ Չեմ կարող ասել` դա տեղի կունենա այս շաբաթ, թե` ոչ։ Աշխատանքներ են տարվում։ Ամեն ինչ հնարավոր է. ակումբը կարող է հիմա էլ գումար ծախսել, սակայն այդպես չի վարվի»,- նշել է De Telegraaf-ի լրագրող Մարկ Ֆերվեյը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կրասնոդարը» սահմանել է Սպերցյանի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 18 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էդուարդ Սպերցյան, Էդսոն Ալվարես, Կելվին Բեսի, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Մոհամեդ Քուդուս, տրանսֆերներ