Միայնակ սարեր շուռ տվողը. Սևիլիա-Մեսսի՝ 2:4 (տեսանյութ)

Միայնակ սարեր շուռ տվողը. Սևիլիա-Մեսսի՝ 2:4 (տեսանյութ)

23/02/2019 - 21:05

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլիային»:

Ռամոս Սանչես Պիսխուան ստադիոնում կայացավ ֆանտաստիկ հանդիպում, որում հաղթեց «Բարսելոնան» 4:2 հաշվով… հաղթեց կամային հատկանիշների և մեկ ֆուտբոլիստի շնորհիվ. նրա անուն, ազգանունն է Լիոնել Մեսսի:

22-րդ րոպեին լավ հակագրոհից հետո փորձառու Խեսուս Նավասը շատ դիպուկ էր՝ 1:0: Ընդամենը 4 րոպե անց Ռակիտիչի փոխանցումից հետո ֆանտաստիկ հարված կատարեց Մեսսին. գնդակը դարպասում էր՝ 1:1:

Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերի հաշվենկատ գրոհը արդյունավետ էր. Մերկադոն գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը:

Հանդիպման 67-րդ րոպեին Դեմբելեի փոխանցումից հետո աջ ոտքով հիանալի հարված կատարեց դարձյալ Մեսսին. հաշիվը հավասարվեց: Հանգուցալուծումը եղավ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ. Ալենյայի հարվածից հետո անդրադարձ եղավ, իսկ ճիշտ պահին ճիշտ տեղում նորից Մեսսին էր. հեթ-տրիկ: Ավելացված 3-րդ րոպեին Մեսսիի հիանալի փոխանցումից հետո ոչ պակաս հիանալի խաղաց Սուարեսը՝ դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկելով դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 57 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023