Հայտնի է, թե ինչպես է վրա հասել Սալայի մահը
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է սգալ արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը:
Հիշեցնենք, որ Լա Մանշում ավիավթարի էր ենթարկվել ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը, որում նա էր և օդաչուն:
Դիահերձումը ցույց է տվել, որ Սալայի մահը վրա է հասել գլխի և մարմնի վնասվածքներից,- հայտնում է SkyNews-ը:
Էմիլիանոյի դին գտնվել էր փետրվարի 8-ին Լա Մանշի հատակում: