Ռանիերիի «ոտքը խերով էր». Ռոմա-Էմպոլի՝ 2:1 (տեսանյութ)
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Էմպոլիին»: Հռոմեական թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման 9-րդ րոպեին Էլ Շարավին հիասքանչ գոլով բացել է հաշիվը: 3 րոպե անց Ժեսուսի ինքնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվել է:
33-րդ րոպեին Շիկը խփել է հաղթական գոլը:
Հանդիպման վերջնամասը «Ռոման» անցկացրել է 10 ֆուտբոլիստներով. 80-րդ րոպեին դաշտից հեռացվել է Ֆլորենցին: «Էմպոլիի» ֆուտբոլիստները հանդիպման վերջում գոլ են խփել, բայց VAR համակարգով կրկնությունը դիտելուց հետո մրցավարը ձեռքով խաղ է արձանագրել:
Կլաուդիո Ռանիերին «Ռոմա» վերադարձից հետո առաջին խաղում հաղթանակ է տանում: «Գայլերը» 47 միավորով 5-րդ հորիզոնականում են: