Սուարեսի գիշերը. Բարսելոնան չխնայեց Ռեալին (տեսանյութ)

Սուարեսի գիշերը. Բարսելոնան չխնայեց Ռեալին (տեսանյութ)

28/02/2019 - 01:50

Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Բարսելոնային»: «Սանտիագո Բերնաբեուում» կայացած Էլ Կլասիկոյում հաղթեցին «կապտանռնագույնները». «Ռեալ»-«Բարսելոնա»՝ 0:3:

Առաջին խաղակեսում առավելություն ունեին տանտերերը. 2-3 իրական պահեր, բայց գոլ խփել չստացվեց:

Երկրորդ կեսը թիմերը շատ ակտիվ սկսեցին. 5 րոպե անց Դեմբելեի փոխանցումից հետո Սուարեսը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը: Ընդունած գոլից հետո «Ռեալը» պահեր ուներ. հատկապես Վինիսիուսը և Ռեգիլիոնը, ում հարվածից հետո հիանալի խաղաց Տեր Շտեգենը:

69-րդ րոպեին Դեմբելեի փոխանցումից հետո Սուարեսի հետ համառ պայքարում Վարանի սահընկումը ինքնագոլի վերածվեց: 4 րոպե անց տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Սուարեսի նկատմամբ: Մեսսին ուրուգվայցուն զիջեց իրացման իրավունքը. Սուարեսը «Պանենկա» հարվածով գնդակն ուղարկեց Նավասի դարպասը:

«Բարսելոնան» ընդհանուր 4:1 հաշվով հաղթանակ է տանում և դուրս գալիս Copa del Rey-ի եզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023