Ռամոսն, այնուամենայնիվ, որակազրկվեց
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն վճիռ է կայացրել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի գործով:
Հիշեցնենք, որ իսպանացուն որակազրկում էր սպառնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Այաքսի» հետ խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու համար:
Կոմիտեն որոշում է կայացրել, որ Ռամոսը միտված է ստացել քարտը: Որոշում է կայացվել պաշտպանին որակազրկել 2 խաղով: Ռամոսը տուգանվել է նաև 1500 եվրոյով:
Այդպիսով, Ռամոսը բաց կթողնի «Այաքսի» հետ պատասխան հանդիպումը, որի արգելքը հաղթահարելու դեպքում էլ չի կարողանա մասնակցել քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը:
Աղբյուրը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայք