Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանի բոլոր մոտեցումներն ու պարգևատրման արարողությունը🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մինչև 81 կգ քաշային կարգում, երկամարտի 354 կգ արդյունքով, Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռաֆիկ Հարությունյանը։
Նշենք, որ Հարությունյանը մեկական ոսկե և արծաթե մեդալ էլ նվաճեց նաև համապատասխանաբար հրում (194 կգ) և պոկում վարժություններում (160 կգ)։
Այժմ ներկայացնում ենք 21-ամյա ծանրամարտիկի բոլոր մոտեցուների ու պարգևատրության տեսանյութը։
Պոկում վարժություն
Հրում վարժություն
Պարգևատրման արարողություն
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Ռաֆիկ Հարությունյան