ՊՍԺ-ն առանց Մենյեի, Կավանիի և Նեյմարի է մնացել ՄՅՈւ-ի դեմ
ՊՍԺ-ում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի հայտարարել, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է և դուրս մնալ պայքարից դեռ, օրինակ, 1/8-րդ եզրափակչից։
Թիմը այսօր կարևոր հանդիպում է անցկացնելու. փլեյ-օֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության առաջին մրցավեճն է: Խաղից առաջ փարիզյան թիմը մնացել է առանց մի շարք առջատարների։
Հարկ է նշել, որ մրցակիցը ներկայիս հաջողակ Սուլշերյան «Յունայթեդն» է, ոչ թե Մոուրինյուի խամրած թիմը։
Խնդիրը ոչ թե թիմի հակառակորդներն են, այլ սեփական կազմի հետ ամեն տարի ծագող պրոբլեմները։
Այսպես, դեռ հունվարին վնասվածք ստացավ Նեյմարը «Ստրասբուրի» հետ մրցավեճում։ Մեկուկես մրցաշրջանում բրազիլացին նման պատճառներով ավելի շատ խաղ է բաց թողել, քան «Բարսելոնայում» 4 տարում։
Դե իսկ, ինչ վերաբերում է Կավանիին և Մենյեին, ապա նրանք երկուսն էլ
վնասվածք ստացան անցած տուրում՝ «Բորդոյի» հետ մրցավեճում։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ կխաղա Կավանին, թե ոչ։ Այո՛, դա անահանգստացնում է, քանի որ մենք չունենք ուրիշ Էդի և մենք չունենք ուրիշ Նեյմար»,- ասել է Թոմաս Տուխելը։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ գերմանացի մասնագետը այս խոսքերուվ ուղղակի փորձել է շփոթություն մտցնել հակառակորդի պլաններում և որ Կավանիի վնասվածքը լուրջ է ու հնարավոր չէ նրա մասնակցությունը «Մանչեսթերի» հետ ոչ այս, ոչ էլ պատասխան հանդիպմանը։
Մասնագետների կարծիքով Տուխելը, անկախ ամեն ինչից, չի հրաժարվի իր հարազատ 4-2-2 մարտավարությունից և որպեսզի այն մնա կայուն, նա դաշտ դուրս կբերի Շուպո-Մոտինգին, ով կհամագործակցի Մբապեի հետ. վերջինս կխաղա մի փոքր հետ։