Պորտուն լրացուցիչ ժամանակի վերջում խփեց բաղձալի գոլը և հաղթահարեց Ռոմայի արգելքը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուն» հյուրընկալել էր «Ռոմային»: Պորտուգալական թիմը հիմնական ժամանակում հաղթեց 2:1 հաշվով հիշեցնենք, որ առաջին խաղում նույն հաշվով հաղթել էին հռոմեացիները:
26-րդ րոպեին Սոարեշը բացել է հաշիվը, իսկ հյուրերը պատասխանել են 37-րդ րոպեին Դե Ռոսիի դիպուկ հարվածով 11 մետրանոցից:
52-րդ րոպեին Մարեգան խփել է հաղթական գոլը:
Լրացուցիչ ժամանակի վերջում՝ 114-րդ րոպեին VAR համակարգի ռեվյուից հետո (117-րդ րոպե)նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Տելեսը՝ իր թիմի համար ապահովելով ուղեգիրը ՉԼ-ի քառորդ եզրափակիչ: Հատկանշական է, որ մրցավարը VAR համակարգին է դիմել նաև 120+1-ին րոպեին, բայց 11 մետրանոց «Պորտուի» դարպասին չի նշանակվել:
«Պորտուն» ընդհանուր 4:3 հաշվով հաղթանակի շնորհիվ հաղթահարում է «Ռոմայի» արգելքը: