Պոչետինո. Բարսելոնան Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է

Պոչետինո. Բարսելոնան Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է

19/03/2019 - 13:52

«Տոտոնհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասին:

«Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա դա «Բարսելոնան» է:

Խաղալ նրանց հետ եզրափակչո՞ւմ: Որտե՞ղ պետք է դրա համար ստորագրել: Ես դրանում վստահ եմ:

Ցանկացած անգլիական թիմ կնախընտրեր խուսափել միմյանց հետ հանդիպելուց, բայց վիճակահանության արդյունքն այնպիսին է, որ ունենք այն, ինչ ունենք: «Սիթին» այն թիմն է, որի առաջ խնդիր է դրված անպայման հաղթել: Դա ոչ միայն Գվարդիոլայի գալուց հետո է, այլ նաև Մանչինիի և Պելեգրինիի ժամանակ էր այդպես:

Մենք կպայքարենք մեր նոր ստադիոնի օգնությամբ: 62 հազար մարդ մեզ կլիցքավորեն իրենց հատուկ էներգիայով: Վստահ եմ՝ մենք կարող ենք անակնկալ մատուցել»,- ասել է մասնագետն AS-ի հետ զրույցում:

Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդի» մասին՝ Պոչետինոն ասել է. «Վերջին տարիներին այս թիմը ստեղծված է մեծ հաղթանակների համար: Իհարկե նրանք ունեն բարձր կարգ, բայց ինձ թվում է, որ «Բարսելոնան» մի աստիճան բարձր է»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023