Պատոն վերադարձել է Սան-Պաուլո
«Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն իր կարիերան կշարունակի «Սան- Պաուլոյում»:
29-ամյա ֆուտբոլիստը 3 տարով պայմանագիր է կնքել բրազիլական ակումբի հետ:
Բրազիլացին վարձակալության հիմունքներով «Սան Պաուլոյում» հանդես է եկել 2015/16 թվականներին:
Նրա վերջին ակումբը եղել է չինական «Տյանցզին Ցյուանցզյանը», որի հետ պայմանագիրը խզվել էր մարտին: