Վարչապետի նվերը Մխիթարյանին (ծաղրանկար)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի հավաքականին. մանրամասները՝ այստեղ:
Մխիթարյանը ազգային հավաքականի խաղաշապիկ և ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ էր նվիրել վարչապետին:
Մեր ծաղրանկարչի պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյանին նվիրել է հեղափոխության օրերի իր անբաժան բարձրախոսը, որպեսզի Հենոն Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ ավելի հեշտ կարողանա համախմբել թիմակիցներին։
