Օզիլն իր հարսանիքին է հրավիրել Էրդողանին
Մեսութ Օզիլը իր հարսանեկան արարողությանն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին,- հայռտնում է Bild-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղկություններին։
30-ամյա ֆուտբոլիստի և իր 25-ամյա ընկերուհու՝ Ամինե Գյուլշեի հարսանիքը կկայանա այս տարվա ամռանը: Էրդողանը հրավիրված է պատվավոր հյուրի կարգավիճակում:
Օզիլն առաջին անգամ քաղաքական գործչի հետ հանդիպել էր 2018 թվականին, ինչի համար արժանացել էր գերմանական կողմի քննադատությանը: Դրանից հետո ֆուտբոլիստը հայտարարել էր Գերմանիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին՝ պատճառաբանելով, որ իր վրա կիրառվել է ռասիստական ճնշում:
Մեսութ Օզիլը 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ նրա ընկերուհին՝ Ամինե Գյուլշեն մոդել և դերասանուհի է, ունի Թուրքիայի և Շվեդիայի քաղաքացիություն: