Նեյմարի հայր. Որդիս պաշտպանում է իրեն վնասվածքներից. հոգնել եմ հիմար մասնագետներից
Նեյմարի հայրը հերթական անգամ անդրադարձել է որդու անվան հետ կապված խոսակցություններին: Այս անգամ ֆուտբոլիստի կյանքում անմիջական ազդեցություն ունեցող Նեյմար ավագի դիտակետում որդու՝ հաճախակի սիմուլյացիայի դիմելու հետ կապված ասեկոսեներն են.
«Իմ որդին իրեն պաշտպանում է վնասվածքներից: Օրինակ, ԱԱ-2014-ի ընթացքում կարող էին իրեն հաշմանդամ դարձնել:
ԱԱ-2018-ում ևս վնասվածք. մրցավարները չդիմեցին VAR-ի օգնությանը… արդյունքում էլի «մեղավորը» Նեյմարն էր:
Պետք է մրցավարները կանխեն հակաֆուտբոլը:
Որոշ ԶԼՄ-ներում կան հիմար մասնագետներ, որոնցից հոգնել եմ: Նրանք անընդհատ ասում են, որ Նեյմարը սիմուլյացիայի է դիմում»,- գրել է Նեյմարի հայրը Instagram-ի էջում: