Մոուրինիո. «Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4, քան չորս անգամ` 0:1»
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջեց «Ուդինեզեին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն։
«Ծանր հանդիպում էր բարդ մրցակցի դեմ, որը գիտի` ինչպես գործել նման խաղերում։
Նման խաղերում չպետք է զիջես հաշվի մեջ, քանի որ մրցակիցը շատ լավ է սկսում պաշտպանվել և հակագրոհել, կարողանում է վերահսկել գնդակի ընթացքն ու տակտիկական խախտումներ է թույլ տալիս։
Հանդիպման հենց սկզբում Պաուլո Դիբալան գոլ խփելու հիանալի հնարավորություն ուներ։ Պաուլոն, եթե արդյունքին չնայենք, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր:
Ամեն դեպքում, ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4, քան չորս անգամ` 0:1, քանի որ մենք կորցրին ընդամենը 3, այլ ոչ թե` 12 միավոր»,- եզրափակել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջվերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Ուդինեզե, Պաուլո-Դիբալա, Ռոմա