Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ Արսենալը հաղթեց (տեսանյութ)

Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ Արսենալը հաղթեց (տեսանյութ)

24/02/2019 - 19:58

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սաութհեմփթոնին»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Մխիթարյանի չստացված հարվածը լավ փոխանցում դարձավ Լակազետի համար, ով գնդակն ուղարկեց դարպասը:

10 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հենրիխը: Ձախ եզրից Իվոբիի փոխանցումից հետո մեր ֆուտբոլիստը դիպուկ հարվածով խոցեց մրցակցի դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ Էմերիի գլխավորած թիմը 53 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական:

Զուգահեռաբար ընթանում էր տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0:

Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիից» առաջ լինելով 1 միավոր: ՄՅՈւ-ն 52 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023