Ու կրկին Պյոնտեկ. Միլանը հաղթեց նրա գոլի և Բիլիայի շքեղ կրակոցի շնորհիվ (տեսանյութ)
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Կիևոյին»:
Հանդիպման 31-րդ րոպեին Լուկաս Բիլիան տուգանայինից ֆանտաստիկ հարվածով բացել է խաղի հաշիվը: Ուղիղ 10 րոպե անց տանտերերը Հեմետայի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը:
57-րդ րոպեին «Միլանի» հարձակման գծի առաջատար Պյոնտեկը խփել է հաղթական գոլը:
Ա սերիայում 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 51 միավորով 3-րդ հորիզոնականում է: