Մեսսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին վերականգնվել է Վենեսուելայի հետ խաղում ստացած վնասվածքից և վերադարձել «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբը հայտնում է, որ Մեսսին արդեն մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Արգենտինացին հավաքական վերադառնալուց հետո գոտկատեղից ներքևի հատվածում վնասվածք էր ստացել և բաց թողեց Մարոկկոյի հավաքականի դեմ հանդիպումը (1:0):
«Բարսելոնան» նախապատրաստվում է մարտի 30-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղին:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի