Կապելո. Ռոնալդուն իրեն դարձրեց չեմպիոն, բայց ոչ հանճար, իսկ Մեսսին հանճար է

Կապելո. Ռոնալդուն իրեն դարձրեց չեմպիոն, բայց ոչ հանճար, իսկ Մեսսին հանճար է

14/03/2019 - 20:05

Ֆաբիո Կապելոն կիսվել է Ռոնալդուի և Մեսսիի մասին իր կարծիքով

«Ռոնալդուն անկրկնելի ֆուտբոլիստ է, բայց Մեսսին հանճար է:

Ֆուտբոլում կան երեք հանճարներ. Պելե, Մարադոնա և Մեսսի: Ռոնալդուն շատ ուժեղ է, քանի որ օգնում է թիմին հաղթել ամեն ինչ:

Ես տեսա Մեսսիին, երբ նա 16 տարեկան էր և ապշեցի: Նա անում էր այն, ինչ անում է հիմա, քանի որ նա ծնվել է հանճար:

Ռոնալդուն իրեն դարձրեց չեմպիոն, բայց ոչ հանճար»,- ասել է Կապելոն Sky Sport-ին տված հարցազրույցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023