Մբապե. Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ում կլինեմ

Մբապե. Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ում կլինեմ

11/03/2019 - 16:25

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը՝ չնայած ակումբի Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությանը: Ֆրանսիացին խոսել է տրանսֆերային շշուկների մասին.

«Այո, ես մտածում եմ, որ կլինեմ այստեղ հաջորդ մրցաշրջանում: Կարող եմ նույնիսկ ասել, որ վստահ եմ դրանում:

Այն ամենից հետո, ինչ եղավ (Չեմպիանների լիգայից դուրս մնալը,- խմբ.), նույնիսկ դրանից առաջ ամեն ինչ որոշված էր: Չեմ ուզում դուրս մնալուց հետո առաջացած պրոբլեմներին ևս մեկն ավելացնեմ:

Շատ պարզ է, որ իմ մասով անհանգստանալու կարիք չկա»,-ասել է Մբապեն Téléfoot-ին տված հարցազրույցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023