Վիճակագրական փաստ, որն ընդգծում է Մեսսի-Ռոնալդու դիմակայության շարունակականությունը
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում են արդյունավետ մրցաշրջան անցկացնել:
«Ֆրոզինոնեի» հետ խաղում Ռոնալդուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Խփած գնդակի շնորհիվ պորտուգալացին 19 գոլով է գլխավորում Ա սերիայի ռմբարկուական մրցավազքը: Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի ակտիվում էլ կա 8 գոլային փոխանցում:
Իսպանական Լա լիգայի ռմբարկուական մրցավազքն էլ գլխավորում է Լիոնել Մեսսին, ում ակտիվում կա 21 գոլ և 10 գոլային փոխանցում:

Գոլ+գոլային փոխանցում հաշվարկում Մեսսին և Ռոնալդուն լավագույնն են Եվրոպայում: